Երաժիշտ, երգահան Եղիշե Պետրոսյանին խնդրեցինք գնահատել դեկտեմբերի 6-ին կայացած Սահմանադրության հանրաքվեի արդյունքները ու նշել, թե, որպես ՀՀ քաղաքացի, ինչքանո՞վ է հավատում ԿԸՀ-ի ներկայացրած թվերին, ինչին երաժիշտն այսպես պատասխանեց. «Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մենք ազգովի ապրում ենք կեղտոտ ստի վրա հիմնված երկրում, որտեղ բոլորը ստում են բոլոր հնարավոր ձեւերով (թող ինձ ներեն այն քչերը, որոնց սա չի վերաբերում), ահել, ջահել, կույս ու պոռնիկ, աթեիստ, հավատացյալ, հանցագործ ու իրավապահ, տեր ու ծառա՝ բոլորը խառնվել են իրար, դարձել անասելի տգեղ, զզվելի, ծախու մուտանտ արարածներ, բայց չեն մոռանում զինքը մատուցել որպես նամուսի ու թասիբի մեռած, անգամ հայրենիքի համար կյանք տվող: Գարշելի է…»:
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում