Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկացի վերլուծաբանները քննարկում են ղարաբաղյան կարգավորման հեռանկարը. «Ամերիկայի Ձայն»

Դեկտեմբեր 16,2015 10:04

Լեռնային Ղարաբաղի խաղաղ բանակցություններում առաջընթաց գրանցելու համար անհրաժեշտ է, որ Միացյալ Նահանգները ավելի մեծ դեր խաղա բանակցային գարծընթացում, «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությանն ասել է Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի ավագ վերլուծաբան Սթիվեն Բլանքը:

«Շատ ավելի արդյունավետ կլիներ, եթե Միացյալ Նահանգները շատ ավելի գործուն եւ եռանդուն դեր ստանձներ, այլ ոչ թե խնդրի կարգավորումը թողներ Ռուսաստանին», – նշել է Բլանքը:

Վերլուծաբանի խոսքով, Մոսկվան հետաքրքրված չէ ղարաբաղյան խնդրի լուծման մեջ եւ օգտվում է դրա չկարգավորված լինելուց, որի պատճառով հայերի ու ադրբեջանցիների միջեւ մթնոլորտը շարունակում է սրվել՝ դառնալով բռնությունների պատճառ:

«Որքան երկար շարունակվի այս իրավիճակը, այնքան բարդ կլինի այն կարգավորելը», – համոզված է Բլանքը:

Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031