Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Բալլադ անցյալ լուսաբացի

Դեկտեմբեր 16,2015 13:30

Երբ մեր բակում լույսն էր բացվում,
Լուսահոգի
Հայրս ելնում էր, լվացվում
Ու հեռանում էր աղոթքի:

Եվ այդ ժամին լուսաբացի
Ծեր քահանան մեր հարեւան
Շտապում էր մեզ երեւալ՝
Մի գավ գինի ճաշակելու,
Եվ քանի ումպ մնացել էր
Երեկ կոնծած բաժակներում՝
Լուռ հավաքել,
Մատռվակել՝
Ուրիշներին պատվարկելու:

Ոչ ոք նրան չէր արգելում
Հավախոսին
Շատախոսել,
Քանի որ նա
Պիտի գնար
Մեր հին վանքում ժամերգելու:

Երբ քահանան մտնում էր վանք՝
Պառավները մեր հարեւան
Կանգնում էին տեր հոր կողքին
Եվ շտապում համերգելու՝
Առանց տող իսկ հասկանալու
Օրվա խորհուրդը ամփոփող
Աղոթքներից հարափոփոխ:

Այսպես էր մեր հին փողոցում,
Ինչպես մեր հին եկեղեցում,
Աղոթք, ժխոր, իրարանցում,
Բայց նորություն երբեք չկար:

Ծերուկները խեղճ ու տկար,
Եվ պառավները լեզվանի՝
Կանչում էին միշտ «Տեր կեցցո»,
Եվ թախանձում եկեղեցուն,
Որ պատերազմը վերջանար
Մինչեւ վերջը անցնող գարնան,
Զինվորները դառնային տուն:

Եվ այդպես էլ՝ ըստ պահանջի
Մեր թշնամին հետ նահանջեց,-
Մենք հաղթեցինք:

Սակայն, ավաղ,
Թափուր մնաց եկեղեցին:
Ժողովուրդը էլ չէր գնում աղոթելու,
Քանզի Աստծուն
Աղերս չուներ հաղորդելու:

ՄԵՐՈՒԺԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031