Լրահոս
Օրվա լրահոսը

Կարտոֆիլի հյութը` ստամոքսի ու 12-մատնյա աղիի խոցի դեպքում

Դեկտեմբեր 16,2015 11:30

Շատերի սիրած բանջարեղենը կարտոֆիլն է համարվում, մարդիկ կան, որ գրեթե ամեն օր են այն օգտագործում: Այն ոչ միայն համեղ է, սննդարար, այլեւ օժտված է մի շարք օգտակար հատկություններով: Կարտոֆիլի բաղադրության մեջ մտնում է 77 տոկոս ջուր, 20 տոկոս ածխաջրեր, 2-3 տոկոս ազոտային նյութեր, բջջանք, ճարպեր, վիտամիններ, սպիտակուցներ, միկրո-մակրո տարրեր։

Վիտալի Ասլանյանի հրատարակած «Հյութաբուժություն» գրքի մեջ նշվում է, որ բժիշկ Նոշը կարտոֆիլը մեծ հաջողությամբ օգտագործել է լորձաթաղանթների քրոնիկական հիվանդությունների, ցինգայի, մարսողական խանգարումների, միզափամփուշտի ավազի, փորկապության դեպքում։ Մոգրելը կարտոֆիլի թարմ հյութը հաջողությամբ օգտագործել է ստամոքսի բարձր թթվայնությունը բուժելու համար։ Րաաբեն օրական 150 գրամ կարտոֆիլի թարմ հյութի կիրառությամբ բուժել է փորկապությունը, հյուծվածությունը, ստամոքսի խոցը։

Կան մարդիկ, որոնք միայն կարտոֆիլի հյութը չեն կարողանում խմել, ուստի այն հաճելի դարձնելու համար կարելի է խառնել գազարի հյութի հետ, որը օրգանիզմը մաքրող մեծ հատկություն ունի։ Հյութը կարելի է խառնել նաեւ ջրի հետ` 1:1, գազարի հետ` 1:4 հարաբերությամբ, փորկապությունների դեպքում խառնել գազարի, բազուկի հյութերի հետ։

kartofil8-2

Իշիասի, վահանաձեւ գեղձի հիվանդության, նյարդային եւ աղեստամոքսային խանգարումների դեպքում ընդունում են կարտոֆիլի, նեխուրի եւ գազարի հյութերի հավասար խառնուրդը` օրը 3 թեյի բաժակ (մսեղենը սննդից բացառել)։ Էֆիզեմայի (թոքերի մեծացման) դեպքում պետք է օգտագործել կարտոֆիլի, գազարի, մաղադանոսի հյութերի խառնուրդ` ըստ Ուոքերի։

Նշվում է, որ կարտոֆիլի թարմ հյութը հակաբորբոքային է, վերքերը լավացնող, հյուսվածքները վերականգնող, ցավազրկող, միզամուղ, հակամիկրոբային, անոթալայնիչ, կազդուրիչ, նորմալացնում է ջրաաղային հաշվեկշիռը, նյութափոխանակությունը, վերականգնում հեմոգլոբինի ցածր տոկոսը, բարերար է ազդում սիրտ-անոթային համակարգի, երիկամների վրա, նպաստում արյան բարձր ճնշման վերացմանը, բուժում ներքին այրուցքները։

Վարդագույն կարտոֆիլի հյութը նպաստում է բարձր թթվայնությամբ ուղեկցվող գաստրիտի բուժմանը, ստամոքսի ու 12-մատնյա աղիի խոցի բուժմանը։ Արդեն 2-րդ օրը վերանում են այդ հիվանդություններն ուղեկցող անցանկալի երեւույթները։ Բուժման կուրսը 1-2 ամիս է, հյութի ընդունման չափը` կես բաժակ, օրը 2-3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։ Ստամոքսի խիստ բարձր թթվայնության դեպքում կարելի է խմել մինչեւ 2 թեյի բաժակ։ Մեկ բաժակ հյութին կարելի է խառնել նաեւ 1 ճաշի գդալ մեղր։

kartfil8-3

Հիպերտոնիայի դեպքում 2-3 շաբաթվա ընթացքում օրը 2-3 անգամ խմել 1/4 բաժակ հյութ` աստիճանաբար ավելացնելով եւ հասցնելով կես բաժակի։

Բրազիլիայում օձի խայթոցի դեպքում հնդիկները շտապ կարտոֆիլի թարմ հյութ են խմում։

Հակացուցումներ. մեծ քանակի օսլայի պարունակության շնորհիվ, այն հակացուցված է նաեւ ստամոքսի ցածր թթվայնության, շաքարային դիաբետի եւ ճարպակալման ժամանակ: Նաեւ չպետք է մոռանալ, որ կարտոֆիլի վրա հայտնված կանաչ հատվածը վնասակար է առողջության համար, քանի որ այն պարունակում է թունավոր նյութեր` սոլանին: Որոշ մասնագետներ ասում են, որ կարտոֆիլի այդ հատվածը հեռացնելուց հետո կարելի է մնացած հատվածը օգտագործել, իսկ այլ մասնագետներ էլ գտնում են, որ այն, միեւնույն է, տարածվում է ամբողջ պալարի մեջ եւ այն կարող են դեն նետել կամ օգտագործել միայն որպես տնկանյութ:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
15.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել