Ժողովրդական բժշկության մեջ անգինայի բուժման առավել տարածված միջոցը կոկորդի ողողումներն են խնձորի քացախով: Լուծույթը բաղկացած է 1 բաժակ ջրից եւ 1 թեյի գդալ խնձորի քացախից: Խորհուրդ է տրվում ողողումները կատարել ժամը մեկ. ընդ որում՝ պետք է վերցնել լուծույթի մի լավ կում, ողողում անել, ապա կուլ տալ:
Ժողովրդական բժշկությունը գտնում է, որ կուլ տալու պահին լուծույթը լվանում է կոկորդի ետեւի պատը, որին լուծույթը ողողման ժամանակ չի հասնում: Կոկորդում ցավի զգացման թուլացմանը զուգընթաց՝ ողողումների միջեւ ընդմիջումը կարելի է հասցնել 2 ժամը մեկ:
Ամերիկացի բժիշկ Դ. Ս. Ջարվիսը նշել է, որ այս եղանակով կարելի է 24 ժամում բուժել ստրեպտոկոկային անգինան: Նա նշել է, որ հիվանդության ախտանշանները, որպես կանոն, հիվանդի մոտ անհետանում են հենց այն ժամանակահատվածի ընթացքում, երբ բժիշկը սպասում է կոկորդից վերցված քսուքի միկրոֆլորայում ստրեպտոկոկերի առկայությունը հաստատող անալիզի արդյունքներին:
Ըստ բժշկի, երբ նշագեղձերի վրա նկատվում է փառ, ապա այս եղանակով այն 12 ժամ անց անհետանում է:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
15.12..2015