Լաս-Վեգասում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ըմբիշների ոչ այնքան հաջողված մասնակցությունից հետո խոսակցություններ տարածվեցին, թե գերծանր քաշային Յուրի Պատրիկեեւը, հնարավոր է, վերադառնա ազգային հավաքական: Այդ ժամանակ հավաքականի մարզիչները ոչ հերքում, ոչ հաստատում էին այդ լուրերը:
Այսօր ազգային հավաքականի մարզիչ, Յուրի Պատրիկեեւի անձնական մարզիչ Սամվել Գեւորգյանը ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքէջի հետ զրույցում տեղեկացրել է, որ իր սանը՝ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնությունների մրցանակակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն ըմբիշը մարզվում է եւ մեր ընտրանուն կրկին միանալու ցանկություն է հայտնել: Մարզիչը հույս է հայտնել նաեւ, որ մարզասերները Յուրի Պատրիկեեւին կրկին կարող են տեսնել առաջիկա միջազգային մրցումներում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Սամվել Գեւորգյանի ՖԲ էջի
Կարդացեք նաև