Դեկտեմբերի 15-ին, ժամը 18. 45-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի Ղարախանյան փողոցում այրվում էր Սվետիկ Գիշյանի առանձնատան երկրորդ հարկը: Կրակը կարող էր տարածվել կից 2 առանձնատներում: Այդ տանը ապրում են Սվետիկ Գիշյանը, նրա դուստրը եւ թոռնուհին: Շտապ դեպքի վայր հասած Նոյեմբերյանի փրկարար ծառայության հրշեջ 2 անձնակազմերը անձնուրաց պայքարեցին կրակի դեմ:
Ժամը 19.20-ի դրությամբ հրդեհը մարված էր: Կրակի պատճառած վնասը մեծ է, հոր ճարակ է դարձել առանձնատան երկրորդ հարկի փայտե ծակը եւ տանիքը, որոշակի չափով վնասվել է տան գույքը :
Դեպքի մասին տեղեկացվել են Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը եւ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև