Կանանց գրոսմայստեր, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախկին անդամ Եվգենյա Դոլուխանովան Ուկրաինայի շախմատի կանանց առաջնության եզրափակիչ տուրում ոչ-ոքի արեց Իննա Գապոնենկոյի հետ: Մրցաշարում նա տարավ մեկ հաղթանակ, չորս անգամ արեց ոչ-ոքի, կրեց նույնքան պարտություն եւ տասը մասնակիցների մեջ 3,0 միավորով պայքարն ավարտեց նախավերջին տեղում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ 2015.ukrchess.com-ի