Լրահոս
Օրվա լրահոսը

Միջադեպ Ազատության հրապարակում՝ «Նոր Հայաստանի» տեղեկատվական հավաքի ընթացքում

Դեկտեմբեր 15,2015 19:24

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ Արմեն Մարտիրոսյանի՝ Ազատության հրապարակում ելույթի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ: Պարոն Մարտիրոսյանը մասնավորապես հայտարարեց. «ՀՀ-ում ընտրություններն ունեն բացառապես մեկ նպատակ՝ կեղծել, որը կոչվում է  կոռուպցիա: Ակնհայտ է, որ այն անձինք, որոնք ներգավված են լինում դրա կազմակերպման մեջ, գտնվում են իշխանության ամենաբարձր օղակներում, որը համակարգվում է ՀՀԿ շտաբի կողմից և իր ղեկավարի՝ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, և չակերտավոր գործողության պլանը, բարբարոսությունը հենց այնտեղ է ընդունվում: Իսկ կոռուպցիայի դեմ մենք կարող ենք պայքարել միայն իշխանափոխության միջոցով»:

Այս հայտարարության կապակցությամբ հրապարակից մի անձ ռեպլիկներ հնչեցրեց հատկապես բարբարոսություն արտահայտության վերաբերյալ: «Նոր Հայաստանի» մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը խնդրեց ոստիկաններին կարգի հրավիրել այդ քաղաքացուն, ինչը միանգամից չստացվեց. ոստիկանները երկար բանակցում էին նրա հետ, որպեսզի նա հեռանա և չխանգարի, նա էլ վստահեցնում էր, թե հանգիստ կկանգնի:

Նշենք, որ թեև «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը վաղվանից սկսում է մարզային այցելությունները, սակայն Ազատության հրապարակում ամեն օր՝ ժամը 17.00-ին կշարունակվեն անցկացվել տեղեկատվական հավաքները:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031