«Մենք ստեղծել ենք կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, փորձել ենք անել ամեն ինչ, որ ներկայացուցչական կազմը լինի եւ դրանով այդ խորհուրդը լինի անկախ»,- դեկտեմբերի 15-ին «Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարի անկախ ինստիտուցիոնալ համակարգի ստեղծման հնարավորություններն ու մարտահրավերները» թեմայով աշխատաժողովի ընթացքում հայտարարեց արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:
Նա նշեց, որ արդարադատության նախարարությունը ընտրված հասարակական կազմակերպություններին եւ խմբակցություններին չի կարող կարծիք թելադրել. «Մենք փորձել ենք եւ շուտով կսկսվի փորձագիտական հանձնախումբ, ընդ որում, հանձնախումբը մրցութային կարգով է ընտրվելու եւ լինելու է անկախ: Անկախության երաշխիքներից մեկը այս փուլում կայանում է նրանում, որ այդ փորձագետների վարձատրությունը կատարվելու է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆիանանսավորմամբ»:
Սուրեն Քրմոյանը նշեց, որ հակակոռուպցիոն անկախ բազմաֆունկիցոնալ մարմնի ստեղծումը դեռեւս չի երեշխավորում դրա անկախությունը. «Մենք կարծում ենք, որ քաղաքական կամքն է կարեւոր, թափանցիկությունը եւ արդյունավետությունը պետական կառավարման համակարգի առավել կարեւոր են: Մենք խոսում ենք Վրաստանի մասին, երբ որ Վրաստանում բարեփոխումներ իրականացվեցին, ինչ-որ մեկդ լսել եք, որ հակակոռուպցիոն մարմինը Վրաստանում այսպիսի բան արեց: Չկար նման բան, ասում էին այս պաշտոնյան ինչ արեց, մյուսն ինչ արեց, գործեր հարուցվեցին, այսինքն՝ որեւէ առարկություն չունեն, որ այդ հակակոռուպցիոն մարմինները որոշ երկրներում լուրջ առաջընթաց են ապահովել, խնդիր չեմ տեսնում: Բայց մեր փաստարկն այն է, որ անկախ բազմաֆունկցիոնալ մարմնի ստեղծումը դեռ երաշխիք չէ, քաղաքական կամքի առկայությունն է վճռորոշ»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև