Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Ողջունում ենք ՀԱԿ-ի քայլը, բայց մեր գործը հրապարակում է»

Դեկտեմբեր 15,2015 18:18

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, քիչ առաջ Ազատության հրապարակում անդրադառնալով ԱՄՆ դեսպանատան՝ սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ հայտարարությանը, նշեց. «Իհարկե, այդ հայտարարությունը նշանակում է, որ Ամերիկան լրջագույն մոտեցում է ցուցաբերում ՀՀ ներքին դրվածքին: Ցանկություն ունեմ, որ Սարգսյան Սերժի հրաժարականի, անցումային կառավարության կազմավորման և արտահերթ ընտրությունների հարցը լուծենք առանց օտար երկրների միջամտության: Բայց եթե Եվրոպան, ԱՄՆ-ն ուշացած ուզում են կիրառել ժողովրդավարական սկզբունքները, դա միայն կարելի է ողջունել: Սակայն ոչ թե ճանաչել կեղծաքվեի ընթացակարգը, այլ մերժել, քանի որ ԱՄՆ-ում, եվրոպական ցանկացած երկրում դա մերժելի ու առոչինչ կլիներ»: Հարցին՝ արդյոք միանալու՞ են ՀԱԿ-ի՝ հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու նախաձեռնությանը և ի՞նչ հույսեր են կապում այդ կառույցի հետ, պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Ժառանգությունը» չի միանալու, թեև ողջունել է ՀԱԿ-ի քայլը: Կոչ եմ անում մեր գործընկերներին մենաշնորհային խոսքից դուրս գալ, քանի որ իրական ընդդիմությունը դարձել է ժողովրդի ոգին ու մեծամասնությունը: Եվ այն ժողովուրդը, որ կա հիմա հրապարակում, մենք կտեսնենք առաջիկա շաբաթների ու ամիսների ընթացքում, որ կդառնա այն ուժը, որը կերտելու է Նոր Հայաստանը: Ողջունում ենք ՀԱԿ-ի աշխատանքը, բայց մեր գործը հիմնականում հրապարակում է»:

Պարոն Հովհաննիսյանն այս առիթով կրկին շեշտեց, թե ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ի սկզբանե գտնվել է շահերի բախման մեջ: Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ նրանք, ովքեր մասնակցել են այդ փաստաթղթի ստեղծմանը, պիտի հեռու մնան դրա վերաբերյալ դատական գործերից: Այնուհետև հիշեցրեց, թե Սերժ Սարգսյանը ժամանակին ցանկանում էր իրեն դարձնել այդ հանցագործության հեղինակը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031