Լրահոս
Օրվա լրահոսը

 Գյումրու կենտրոնում համատարած փակվել են խանութներ, սրճարաններ (Ֆոտոշարք)

Դեկտեմբեր 15,2015 17:51

Գյումրու ամենակենտրոնում՝ Սայաթ-Նովա փողոցում ու Խաղաղության օղակում, որտեղ 2-3 ամիս առաջ բավական մեծ թվով խանութներ կային, այսօր դրանք համատարած փակվել են: Երբեմնի ճոխ հագուստի խանութների բոլոր շենքերը վարձով են տրվում, անգամ վարձով է տրվում Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորը պատկանող մանկական «Հրաշքների աշխարհ»-ի առաջին հարկը:

Իսկ այս ամենը, որքան էլ տխուր լինի, դատարկվող քաղաքի պատկերն է. մարդկանց փոխարեն այս քաղաքում մնացել են միայն անհույս վարձով տրվող կառույցները: Նկատելի է, որ բիզնեսը չի արդարացնում ինչպես քաղաքի կենտրոնում, այնպես էլ ծայրամասերում:скачанные файлы скачанные файлы

Մեր ֆոտոխցիկը ֆիքսեց, որ փակվել է նաեւ Գյումրու ամենամեծ թաղամասերից մեկի՝ Անիի «Պոնչիկ-Մոնչիկ» մանկական սրճարանը: Այս կառույցը, որը գտնվում էր Գյումրու մանկավարժական ինստիտուտի մոտ, երիտասարդների տեսադաշտում, այժմ վարձով է տրվում:

Մեզ հետ զրույցում Գյումրու Սայաթ-Նովա փողոցում առեւտուր ծավալող այլ խանութատերեր եւս խոսեցին բիզնեսը դադարեցնելու մտադրության մասին: Իսկ այս ամենը փաստում է, որ կառավարության՝ Գյումրին աշխուժացնելու ցանկությունն անչափ ուշացած է:

Gyumri_4 Gyumri_3 Gyumri_2 Gyumri_1

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Մի քանիսին գիտեմ ,որ մնացորդները լիկվիդացիոն գներով վերացնում են , որ փակեն գործը:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031