Լրահոս
Օրվա լրահոսը

Ավանդական «Քաշիկա»՝ խոզի բդի փոխարեն (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Դեկտեմբեր 15,2015 17:43

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,  «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպությունն այսօր «Մեգերյան կարպետ» ցուցասրահում ամփոփեց այս տարվա գործունեությունը: Կազմակերպվեց նաեւ «Ղափամայի շուրջ» ավանդական միջոցառումը, որի ընթացքում հյուրերին ներկայացվեց դդմից պատրաստված «Ղափամա» ավանդական կերակրատեսակը:

xapama_5 xapama_4 xapama_3 xapama_2 xapama_6

«Վստահաբար կարող եմ ասել, որ մեր կազմակերպության գործունեության արդյունքում «Ղափաման» մտել է մեր կենցաղ, օրինակ՝ շատ հարսանիքների ժամանակ մատուցվում է որպես աղանդեր: Այն նաեւ ծիսական-տոնական կերակրատեսակ է, խորհրդանշում է պտղաբերությունն ու մայրությունը եւ տոներին միշտ զարդարել է հայերի սեղանները: Ուրախությամբ եմ ասում, որ նախկինում մոռացված «Ղափաման» այսօր բավականին տարածված է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը:

Նա նշեց, որ մսային «Ամիճը» եւս ամանորյա սեղանի անփոխարինելի զարդ կարող է լինել. «Օրինակ՝ ձավարով կամ մրգերով լցոնված հնդկահավ, հավ կամ սագ, ինչպես նաեւ՝ «Տոլմա», «Մշոշ», «Անուշապուր», բայց գլխավոր տոնական կերակրատեսակը «Քաշիկան» է՝ «Հարիսա»-ի տարատեսակներից: «Հարիսա»-ից տարբերվում է նրանով, որ չի խառնվում, որպեսզի գալիք տարին խառնակ չլինի»:

Մեր զրուցակցի խոսքով՝ տոնական սեղանին պարտադիր պետք է լինի տարեհացը. «Դա այն քաղցր հացն է, որի մեջ թաքցնում են մետաղադրամ»:

Ղափամայի մասին մանրամասն՝  տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031