Այսօր ԱԺ արտահերթ նիստում «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի հետ ՀՀԿ-ականները հերթական անգամ վիճաբանության մեջ մտան: Նրա խոսափողն էլի անջատեցին, հորդորեցին իրենց չվիրավորել եւ խոսել բացառապես միայն քննարկվող օրենքի մասին:
Տեսնելով, որ Փոստանջյանին անիմաստ է ենթարկեցնել՝ ՀՀԿ պատգամավորներից մեկը՝ Ռուզաննա Մուրադյանը իր ելույթում կարծես նրան ուղղված մի մեջբերում ընթերցեց Նարեկացուց՝ ընդ որում՝ աղավաղելով բնագիրը.
«Մեղմաբարո ես, ինչպես աղավնին,
բայց ոչ հեզությամբ, այլ՝ հիմարությամբ:
Կարդացեք նաև
Օձ ես բանական, առյուծից սերված
եղեռնական օձ.
Տեսքով՝ քարբի ձու, ժանտությամբ լցված։
Երուսաղեմի վերջին ավերման կերպարանքն
ունես,
Ըստ տիրոջ խոսքի, մարգարեների կանխատեսության.
Խորտակված դռնով ու փականքներով՝
Կործանման հասած մի տաղավար ես, մերժված
ու լքված,
Բազմիցս աղտոտված մի շինվածք խոսուն,
ժառանգություն ես, թեև վայելուչ, սակայն բարձիթող,
Աստվածակերտ տուն, սակայն մոռացված,
Մովսեսի, Դավթի ու Երեմիայի
Նախագրական խոսքի համաձայն.
Բանական շենք ես, որ վարակված է ժանտ
բորոտությամբ,
Ենթարկված իսպառ քվեարկելու պատժին,
Ապա կազդուրված նորից օրենքով
Ու ծեփված կավով ողոք հեզության,
Բայց չենթարկվելով բուժման որևէ ճար ու հնարքի՝
Կրկին ավերված շինողի ձեռքով
Եվ, հրամանով ամենազորի, արդար հատուցմամբ,
Դուրս նետված, քշված ու տարագրված հեռու,
շա՜տ հեռու,
Անողոքաբար ձգված անսուրբ տեղ։
Դու այն դրամն ես, որ թաղվեց հողում
Ավետարանի ավանդակորույս դրժողի ձեռքով»:
Երբ դահլիճից դիտողություն արեցին, թե ինչո՞ւ նրան էլ նկատողություն չարեցիք, որ օրենքից չի խոսում՝ Հերմինե Նաղդալյանը պատասխանեց. «Ճիշտն ասած, ինձ էլ զարմացրեց, բայց տիկին Մուրադյանը կապել էր այն քննարկվող հարցին»:
Դահլիճից մասնավորապես աղմուկ բարձրացրեց Նիկոլ Փաշինյանը: Հերմինե Նաղդալյանը պատասխանեց. «Պարոն Փաշինյան, ընդհանրապես որեւէ մեկին ընդհատելը հաճելի չի ու մենք էլ չենք ձգտում որեւէ մեկին ընդհատել: Երբ շատ ճչացող հիմք չի տրվում՝ աշխատում ենք ձեռնպահ մնալ նման վերաբերմունքից: Տիկին Մուրադյանը գրական զեղում իրեն թույլ տվեց: Նարեկացիական էր եւ Նարեկացուն որեւէ մեկին վիրավորելու մեջ դժվար է մեղադրել»:
Ի դեպ, Նարեկացին քվեարկելու մասին բան չի գրել, դա Ռուզաննա Մուրադյանի շեղումն էր՝ բնագրից: Նա գրել է՝ «Ենթարկված իսպառ քերվելու պատժին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Եվ մի Հարպիա՝ քերողների թիմից…
Մեկ այլ դասական ասում է ”Թող Հերկուլն անե ինչ կամենում է. կատուն կմլավե, շունը կհաչի:”
Իզուր եք Ձեր թույնը թափել Նարեկացու միջոցով:” Նարեկը” բոլորովին ուրիշ իմաստ ու նշանակություն ունի:
Դուք կերազեիք լինել Զարուհու չափ սիրված. հենց այնպես, առանց որևէ շահի, անծանոթ մարդկանց կողմից: Զարուհին ժողովրդի դուստրն է:
Զարուհին սանձարձակ չէ, անսանձ է, ինչպես անսանձ տարերքը, ինչպես կրակը, ջուրը: