Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացավ «Հավասար հնարավորություններ» մրցանակաբաշխությունը (Տեսանյութ)

Դեկտեմբեր 15,2015 17:06

Այսօր տեղի ունեցավ «Հավասար հնարավորություններ» հաշմանդամության թեմայով զանգվածային լրատվամիջոցների 13-րդ ամենամյա մրցույթի մրցանակաբաշխությունը, որն իրականացնում են «Հույսի կամուրջ» եւ «Առաքելություն Արեւելք» կազմակերպությունները։

Այս անգամ մրցույթին ներկայացվել է ընդամենը 22 լրագրողական աշխատանք, ինչը, ինչպես մրցույթի կազմակերպիչներն ասացին՝ համեմատ այլ տարիների, բավականին քիչ է: «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության հիմնադիր եւ նախագահ Սուսաննա Թադեւոսյանն ասաց, որ այս տարի ակտիվ է եղել հեռուստատեսությունը՝ ներկայացված նյութերի քանակով: Տիկին Թադեւոսյանն անդրադառնալով նյութերի որակին, ասաց, որ լավ կլիներ նյութերում ոչ միայն հերոսի ուղիղ խոսքերի մեջբերումները շատ լինեին, այլեւ հեղինակի քննադատությունը, մեկնաբանությունը շատ լիներ, որի դեպքում այդ նյութերն ավելի մրցունակ կլինեին:

Մանրամասն՝ տեսանյութում

Մրցույթի «Հեռուստատեսային» անվանակարգում առաջինը մրցանակը՝ 200 000 դրամ, հանձնվեց Հանրային հեռուստաընկերության լրագրող Սուսան Բադալյանին՝ «Սիրո ուժը»  ռեպորտաժի համար։ Այս անվանակարգում 2-րդ մրցանակը՝ 150 000 դրամ, ստացավ «Ար» հեռուստաընկերության լրագրող Անի Բաղդասարյանը եւ 3-րդ մրցանակը՝ 100 000 դրամ, Հանրային հեռուստաընկերության լրագրող Սոսե Բաղդասարյանին տրվեց:

«Լրագրողական հոդված» անվանակարգում 1-ին մրցանակը՝ 200 000 դրամ, հանձնվեց «Հետք» ինտերնետային թերթի լրագրող Քրիստինե Աղալարյանին՝ «Մատչելի» Երեւան՝ նկարված՝ թեքահարթակներով» հոդվածի համար։ 2-րդ մրցանակը՝ 150 000 դրամ, «Կինը եւ քաղաքականությունը» տեղեկատվական-վերլուծական պորտալի լրագրող Լիա Խոջոյանին՝ «Ներառական կրթությունը մանկապարտեզից է սկսվում» հրապարակման համար եւ 3-րդ մրցանակը՝100 000 դրամ ՝ «Հետք» ինտերնետային թերթի թղթակից Արփինե Մինասյանին՝ «Հաշմանդամությունը հանրակրթությունից դուրս մնալու պատճառ» հոդվածի համար:

Huysi_kamurj_4 Huysi_kamurj_3 Huysi_kamurj_1 Huysi_kamurj_5

«Ռադիո և մուլտիմեդիա» անվանակարգում մրցանակը՝ 100 000 դրամ, շնորհվեց «Yerevan.today» կայքի լրագրող Տաթև Միրզոյանին՝ «Հաշմանդամություն ունեցողները՝ կառավարության տեսադաշտից դուրս» շարքի համար:

Ամեն տարի նման մրցույթ է կազմակերպվում, ինչպես ասում են կազմակերպիչները, հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին ուշադրություն հրավիրելու համար, ինչպես նաեւ, այն մի միջոց է, որով հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ստեղծման գաղափարն է տարածվում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031