Լրահոս
Օրվա լրահոսը

Հայի ու ադրբեջանուհու հարսանիքի տեսանյութը կրքեր է բորբոքել (Տեսանյութ)

Դեկտեմբեր 15,2015 16:30

Համացանցում հայտնվել է ազգությամբ հայ Արտյոմի եւ ադրբեջանուհի Լեյլայի՝ Մոսկվայում կայացած հարսանիքի տեսանյութը:

Այն քննարկման առարկա է դարձել սոցցանցերում, յութուբյան հղման տակ եւս բազմաթիվ մեկնաբանություններ կան: Օրինակ, մեկը պահանջել է տեսանյութի հեղինակ Էլվին Ահմեդովից ջնջել այն, քանի որ տեսանյութը պախարակում է ադրբեջանցիներին:

azeri1

Գրառման հեղինակներից մեկի կարծիքով էլ, նորապսակները զերծ են ռասիզմի դրսեւորումներից:

Մեկն էլ «չարախնդացել» է, թե նրանց որդին կծառայի Արցախի բանակում:

Aravot.am-ի հետ զրույցում երգիչ Մրոն` Արսեն Գրիգորյանը, որ հաճախ է մեկնում սահման զինվորների ոգին բարձրացնելու, ասաց, որ չի տեսել տեսանյութը, բայց իր կարծիքը՝ միանշանակ է. «Դա ամոթալի բան է, անընդունելի երեւույթ: Ինձ համար անընդունելի է ընդհանրապես օտարի հետ ամուսնությունը, էլ ուր մնաց՝ ադրբեջանցու հետ: Հատկապես մեր այս ժամանակներում, որ պետք է ամրանանք, շատանանք: Իսկ ադրբեջանցու հետ ամուսնությունը, հայերեն ասած՝ «կատաստրոֆա» է, արհավիրք: Չի կարելի ասել՝ սիրեց, ամուսնացավ, նման բան աշխարհի երեսին չկա, մենք իրավունք չունենք այդ տեսակ քայլերի դիմելու»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Նելլի says:

    գոնե լավ տեղեկացվեք նոր գրեք․․․․ աղջիկը բոլորովին էլ ադրբեջանցի չէ․․․ ավելին ասեմ հայկական եկեղեցով կնքված է!

    • Գոհար Հակոբյան says:

      Հարգելի Նելլի, տեսանյութը Aravot.am-ինը չէ, մենք չենք պնդել, որ նորապսակները հաստատ հայ եւ ադրբեջանցի են: Լուրում գրված է, թե ով է այն հրապարակել: Տեսանյութի հեղինակն էլ հենց տեսանյութի վերնագրում է գրել է՝ «Հայի եւ ադրբեջանուհու՝ Արտյոմի եւ Լեյլայի հարսանիքը»:

      Հարգանքով՝ Գոհար Հակոբյան

      • Anoush says:

        Հարգելի Գոհար, լրագրողը ուղղակի պատասխանատվություն է կրում իր հրատարակած տեղեկությունների ճշգրտության համար։ Ձեր պատասխանը պարզապես անհեթեթ է։ Դա ժուռնալիստական էթիկայի առաջին սկզբունքն է։ Տեսեք օրինակ Journalists Code of Ethics of the ։Society of Professional Journalists, որի հենց առաջին պարբերությունում ասվում է՝
        Seek Truth and report It.
        Journalists should:

        – Take responsibility for the accuracy of their work. Verify information before releasing it. Use original sources whenever possible.
        – Remember that neither speed nor format excuse inaccuracy.

        Սոց ցանցից կուրորեն վերատպելը, մանավանդ հակասություն առաջացնող տեղեկատվության, ժուռնալիստիկա չէ:

        • Գոհար Հակոբյան says:

          Հարգելի Անուշ, ա) նախ կուրորեն ոչինչ վերցված չէ սոցցանցից: Փաստի վերաբերյալ երգչի կարծիքն է հրապարակվել, բ) սոցցանցերը չպետք է թերագնահատել, ավելին, այսօր սոցիալական մեդիան մեծ ազդեցություն ունի մարդկանց քաղաքացիական ակտիվության վրա: Օրինակ, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ տեղի ունեցած լցոնումների, ընտրախախտումների եւ շատ այլ հարցերի մասին սոցցանցերում ավելի շուտ էր ինֆորմացիա հայտնվում, քան ավանդական մեդիայում:
          գ) լուրում ինքս մեկնաբանություն չեմ արել՝ հավատարիմ մնալով մեր վարքականոնին, դ) ես իմ բոլոր գրածների համար պատասխանատվություն եմ կրում, դրանց տակ իմ ստորագրությունն է:
          Հարգանքով Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

    • Կարեն says:

      Իսկ ի՞նչ, եթե աղջիկը ադրբեջանցի է, չէ որ գալու է ժամանակ, երբ մենք կարողանալու ենք հաղթահարել առկա խնդիրը։ Այս զույգը դա արդեն արել է։ Երջանկություն իրենց։

  2. Կիրօ Գարակէօզեան says:

    … Եւ այս բոլորէն ետք***

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031