Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ զինանշանում տեխնիկական շտկումներ են արվելու

Դեկտեմբեր 15,2015 16:26

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «ՀՀ զինանշանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը:

Նախագծով կառավարությանը ուզում են լիազորություն տալ սահմանել պետական զինանշանի գործածության դեպքերում օգտագործման տեխնիկայի ընդհանուր պահանջները՝ գունային գամմաները, տարածական, գրաֆիկական տեսքը, չափերը, համամասնությունը:

ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանից հետաքրքրվեց՝ անընդհատ շրջանառվում է մամուլում զինանշանի փոփոխության մասին, կարո՞ղ եք պաշտոնապես հայտարարել՝ կա՞ նման բան, կարող՞ է ինչ-որ դետալ իսկապես ուզում են փոխել՝ ավելացնել կամ պակասեցնել այսօրվա մեր զինանշանի մեջ:

Փոխնախարարը պատասխանեց, որ այդ հարցը բազմիցս քննարկվել է իրենց հանձնաժողովում, առայժմ առաջարկներ չեն ներկայացնում զինանշանի փոփոխության մասին. «Խոսքը այս տարիների ընթացքում էլեկտրոնային տեխնոլոգիաների զարգացման պատճառով մեր խորհրդանիշների աղավաղման մասին էր: Մենք փորձում ենք էտալոնային մի տարբերակով մաքրել եւ ստանալ զինանշանը»:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հստակեցրեց՝ այսինքն, մեր զինանշանի հիմնական տեսքը եւ գաղափարը չի փոխվելու՝ 4 թագավորությունները մնալու են, Նոյյան տապանն իր Արարատով մնալու են, խաչերը մնալու են, այսինքն, շտկումներ են միայն արվելու տեխնիկական, ոչ թե գաղափարական:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031