Լրահոս
Օրվա լրահոսը

Պյոտր Սվիտալսկի. «Եթե կոռուպցիայի դեմ արդյունավետ չպայքարի Հայաստանը, չի կարող դինամիկ զարգանալ»

Դեկտեմբեր 15,2015 16:16

«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան» Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության եւ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համատեղ դեկտեմբերի 15-ին «Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարի անկախ ինստիտուցիոնալ համակարգի ստեղծման հնարավորություններն ու մարտահրավերները» թեմայով աշխատաժողով էր կազմակերպել:

Աշխատաժողովի ընթացքում Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ասաց, որ համարում է՝ Հայաստանի զարգացման համար կոռուպցիան ամենակարեւոր ռազմավարական, համակարգային, կառուցվածքային խոչընդոտներից մեկն է. «Վստահ եմ, եթե կոռուպցիայի դեմ արդյունավետ չպայքարի Հայաստանը, չի կարող դինամիկ զարգանալ: Ես սա ասում եմ՝ ելնելով այլ երկրների փորձից, որոնք անցումային շրջան են անցել, ասում եմ սա նաեւ այստեղ՝ Հայաստանում, կատարած իմ դիտարկումների հիման վրա: Մեզ համար՝ Եվրամիության պատվիրակության համար, Հայաստանին օգնելը կոռուպցիայի դեմ պայքարում բնական առաջնահերթություն է: Կարծում եմ՝ այս ծրագիրը կարեւոր է, որովհետեւ քաղաքացիական հասարակությունն է համախմբում, քաղաքացիական հասարակության դերը այս գործընթացում չափազանց կարեւոր է, ոչ միայն կառավարության վրա, պետական մարմինների վրա ճնշում գործադրելու տեսակետից, ոչ միայն մոնիթորինգի ենթարկելու տեսակետից, այլ նաեւ ոգեշնչման դեր խաղալու տեսակետից: Առանց հասարակական կարծիքը մոբիլիզացնելու՝ շատ ավելի դժվար կլինի բավարար արդյունքներ գրանցել կոռուպցիայի դեմ պայքարի գործում»:

Պյոտր Սվիտալսկին նշեց, որ Հայաստանը լավ փաստաթղթեր, ռազմավարություն, գործողությունների ծրագիր ունի, սակայն այժմ անհրաժեշտ է ցույց տալ, որ այս ամենը արդյունք է ունենալու. «Մի՛ փորձեք հեծանիվ հորինել, նայեք՝ ինչ կա եւ ընտրեք լավագույն լուծումը Հայաստանի համար: Հուսով եմ՝ քաղաքացիական հասարակության միջոցով կկարողանաք որոշել, թե ինչ անկախ մարմին է անհրաժեշտ Հայաստանին: Ժամանակ մի վատնեք ուսումնասիրությունների վրա, ինչ էլ որ կառավարությունը կամ խորհրդարանը որոշի, պրակտիկ իրականացումը կլինի նրա հաջողության գրավականը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031