«Անիմաստ է անընդհատ սայթաքել նույն փոցխի վրա: Բազմիցս ասել ենք, որ այսօրվա ընտրական համակարգի խնդիրներին Դաշնակցությունը բոլորից լավ է տեղեկացված, բայց չենք կարծում, որ այս պահին Սահմանադրական դատարան դիմելու անհրաժեշտություն կա»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը`անդրադառնալով հանրաքվեի արդյունքները ՍԴ-ում վիճարկելու ՀԱԿ-ի նախաձեռնությանը:
«Անիմաստ է շարունակել այն անպտուղ աշխատանքը, որը վարում է ՀԱԿ խմբակցության քարտուղար Լևոն Զուրաբյանը»,- ասաց Աղվան Վարդանյանը` հավելելով, որ ՀՅԴ-ին որևէ մեկը, որևէ բան չի ասել, «որևէ տեքստ չենք տեսել, կտեսնենք, կքննարկենք»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ