Լեռնային Ղարաբաղի իշխանությունների նկատմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների վերաբերմունքը չի փոխվել: ԱՄՆ-ն հարգում է Ադրբեջանի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը: Այս մասին, ադրբեջանական «Apa» գործակալության հետ զրույցում, ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Կարեւոր է գիտակցել, որ կարգավորումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի վրա, ինչը նաեւ ներառում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը»,- ասել է Ուորլիքը:
Նա նաեւ ավելացրել է, որ ԱՄՆ-ն չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը. «Այնուամենայնիվ, կարեւոր է լսել Լեռնային Ղարաբաղի բոլոր բնակիչներին, ինչպես եւ արել են համանախագահները»:
Հավելենք, որ Ուորլիքի վերջին հանդիպումը ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի հետ դժգոհության ալիք է բարձրացրել Ադրբեջանում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ