Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանին սպառնո՞ւմ է Ռուսաստանի պես բոյկոտել ՄԻԵԴ որոշումները

Դեկտեմբեր 15,2015 15:58

Այս տարի հուլիսին Ռուսաստանի Սահմանադրական դատարանը որոշել է, որ կառավարությունը կարող է չկատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները, եթե «դրանք հակասում են Ռուսաստանի Սահմանադրությանը»։ Սահմանադրական դատարանը միևնույն ժամանակ նշում է, որ Ռուսաստանի վերաբերյալ գործերն ընդդատյա են Եվրոպական դատարանին: Այս որոշումը լուրջ քննադատության առարկա դարձավ միջազգային իրավունքի մասնագետների կողմից:

Մտահոգություններ կան, որ անդամակցելով ԵԱՏՄ-ին՝ ՀՀ-ին ևս նման որոշում կարող է սպառնալ: ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ, ՄԻԵԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը կարծում է, որ Հայաստանում նման բան լինել չի կարող ու մանրամասնում. «Հայաստանի պարագայում նման բան հնարավոր չէ: Ի տարբերություն Ռուսաստանի՝ մենք Հայաստանում մինչև Եվրոպական կոնվենցիան վավերացնելը քննարկման առարկա ենք դարձրել դրա՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը: Արդյունքում ունենք ՍԴ որոշում, որ կոնվենցիան չի հակասում մեր Սահմանադրությանը: Իսկ եթե չի հակասում, ուրեմն արդեն համարվում է մեր օրենսդրության բաղկացուցիչ մասը»:

Տիկին Գյուլումյանը վստահեցրեց, թե հնարավոր չէ համեմատել ԵԱՏՄ-ի դատարանը ՄԻԵԴ-ի հետ, քանի որ դրանք բոլորովին այլ իրավական ակտեր են քննարկում:

Անդրադառնալով ՌԴ ՍԴ-ի խնդրահարույց որոշմանը՝ տիկին Գյուլումյանը նշեց, որ դեռ հոկտեմբերին, երբ համաժողովներից մեկի ընթացքում հանդիպել է ՌԴ ՍԴ ներկայացուցչին, այս առիթով հակադարձել է նրան՝ ասելով, որ այդ որոշումը դեմ է ՌԴ միջազգային պարտավորություններին, և եթե գտնում են, որ ՄԻԵԴ-ի վճիռները կարող են հակասել իրենց Սահմանադրությանը, դա արդեն միջազգային հարաբերությունների քննության հարց է:

Հավելենք, որ Ռուսաստանը Եվրոպական դատարանի որոշումները չկատարող երկրների առաջին եռյակում է՝ Իտալիայից և Թուրքիայից հետո:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031