Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եղեգիս գետի հիսուն տոկոսից ավելին վերցված է խողովակների մեջ (տեսանյութ). a1plus.am

Դեկտեմբեր 15,2015 15:48

«Էկոլուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը եւ ՀՀ բնապահպանության նախարարությունն առաջին անգամ համատեղ ուսումնասիրություն են կատարել փոքր ՀԷԿ-երի շահագործման խնդիրների վերաբերյալ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Էկոլուրի» նախագահ Ինգա Զարաֆյանը եւ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանը ներկայացրեցին իրենց ուսումնասիրության արդյունքները:

Ինգա Զարաֆյանն իր խոսքում նշեց, որ Հայաստանում փոքր ՀԷԿ-երի թիվը հասնում է 144-ի, որից ոչ բոլորն են հանձնված շահագործման։ Նա նշեց, որ ամենաշատ թվով փոքր ՀԷԿ-եր կան Սյունիքի մարզում, նաեւ առանձնացրեց Լոռու մարզը։

«Եղեգիս գետի հիսուն տոկոսից ավելին վերցված է խողովակների մեջ։ Ջուրը դուրս է գալիս մի ՀԷԿ-ից, գետ չի մտնում, միանգամից մտնում է մյուս փոքր ՀԷԿ-ի խողովակը, եւ այդպես շարունակ։ Նույն պատկերն է նաեւ Տանձուտ գետում։ Սա գետերի համար անընդունելի իրավիճակ է»,-ասաց Զարաֆյանը։

Սրան ի պատասխան՝ Աշոտ Ավալյանը նշեց. «Այնպես չէ, որ հնարավոր չէ առանց բնությանը վնաս պատճառելու փոքր ՀԷԿ-եր աշխատեցնել, պարզապես ՀԷԿ-երի մեծ մասը արտոնյալ պայմաններում զգալով, երբեմն կատարել են խախտումներ, որը հետագայում բերել է այս իրավիճակին»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031