Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակին նվիրված ցուցահանդես Մոնրեալում

Դեկտեմբեր 15,2015 15:32

Դեկտեմբերի 10-ին Կանադայի Մոնրեալ քաղաքի Ողջակիզման Կենտրոնում Կանադայում ՀՀ դեսպանության մասնակցությամբ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Կանադայի հանձնաժողովի և Ողջակիզման Կենտրոնի կազմակերպմամբ բացվեց «Մուսա լեռան 40 օրը. դիմադրության վկայություն Հայոց ցեղասպանության իրադարձությունների կենտրոնում» խորագրով ցուցահանդեսը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակին:

Ցուցահանդեսին ներկա էին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, Հայ Առաքելական եկեղեցու Կանադայի թեմի առաջնորդ, տեր Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը, Մոնրեալի Հրեական Ողջակիզման կենտրոնի նախագահ Դանիել Ռաբինովիչը, կենտրոնի գործադիր տնօրեն Ալիս Հերսկովիչը, Իսրայելի Բաց համալսարանի պրոֆեսոր, պատմաբան Յաիր Աուրոնը, Մոնրեալի Ցեղասպանությունների ուսումնասիրության և մարդու իրավունքների ինստիտուտի տնօրեն Ֆրենկ Չոքը, Մուսա լեռան հերոսամարտի զինվորական ղեկավար, հայկական լեգիոնի հերոս սպա, սփյուռքահայ հասարակական-քաղաքական գործիչ Մովսես Տեր-Գալուստյանի որդին` Վազգեն Տեր-Գալուստյանը, Մոնրեալում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, կանադացի հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Իր ողջույնի խոսքում դեսպան Եգանյանը հատուկ շնորհակալություն հայտնեց Կանադայի կառավարությանը` ցուցահանդեսը հովանավորելու, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ ընդունված բանաձևերի համար։ Դեսպանը մասնավորապես նշեց. «Ցուցահանդեսն իր առանձնահատուկ տեղն ունի ողջ տարվա ընթացքում աշխարհի բազմաթիվ երկրներում անցկացվող` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շարքում: Դրանց միջոցով վերահաստատվեց, որ Հայոց ցեղասպանությունն իրագործողների հիմնական նպատակը տապալվեց, քանզի հայ ժողովուրդը ոչ թե ոչնչացվեց, այլ, ընդհակառակը, իր մեջ ուժ գտավ` հաղթահարելու Ցեղասպանության անագորույն դժվարությունները և կարողացավ ապրել իրական վերածնունդ` ավելի համախմբվելով և կուռ դառնալով։ Հայ ժողովուրդը Մուսա լեռան մեր հայրենակիցների գենն է իր մեջ կրում: Մենք հիշում ենք մեր հերոսներին և խոնարհվում նրանց առջև»:

Նույն օրը` ցուցահանդեսի շրջանակներում, կայացավ նաև պրոֆեսոր Յաիր Աուրոնի «Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի ազդեցությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի հրեական դիմադրության վրա» թեմայով դասախոսությունը։

Ցուցահանդեսը գործելու է մինչև 2016թ. փետրվարի 11-ը:

ԱԳՆ հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031