ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ՀԱԿ խմբակցությանը հաջողություն է մաղթում Սահմանադրական դատարան դիմելու համար ստորագրահավաքը «հորով-մորով» անելու համար: Իր հաջողությունն այսօր նա հղեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
ՀԱԿ-ը, հիշեցնենք, ստորագրահավաք է նախաձեռնել`սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի արդյունքները սահմանադրական դատարանում վիճարկելու համար
Միաժամանակ, Գալուստ Սահակյանը կարծում է, որ 27 ստորագրությունը հավաքել ՀԱԿ-ին չի հաջողվի, քանի որ, ըստ նրա, ստորագրահավաք կազմակերպող գործիչներն այսօր այլևս վստահություն չեն վայելում. «Այդ գործի հաջողությունն ոչ թե ինձանից, այլ իրենցից է կախված: ՀԱԿ-ն այսօր այն քաղաքական կշիռն այլևս չունի, որ կարողանա ինչ-որ բան կազմակերպել: ՀԱԿ-ին ցանկանում եմ հաջողություններ, բայց չեմ կարծում, թե նրանց կհաջողվի անհրաժեշտ ստորագրությունները հավաքել, քանի որ Սահմանադրության նախագծի վերաբերյալ որոշմանը կողմ է քվեարկել պատգամավորներից 104-ը, դեմ՝ 12-ը, իսկ ձեռնպահ 3-ը: Իսկ նման պայմաններում ստորագրահավաք նախաձեռնելն անմիտ ու անիմաստ գործընթաց է»:
Այդ քայլով, ըստ ԱԺ նախագահի, ՀԱԿ-ը ցանկանում է ապացուցել, որ ինքը գոնե խորհրդարանում ամենաարմատական ընդդիմությունն է. «Այսօր էլ նրանք, ովքեր դարձել են ընտրախախտումների պրոֆեսորներ, ուզում են դառնալ նաև հրեշտակներ՝ մոռանալով 90-ականները: Ես չեմ նրանց հրեշտակային ճանապարհները ուղղորդողը, իսկ իրենք ինչպես մտածում են, այսպես էլ կարող են աշխատել և առաջ շարժվել: Մեկն ասում էր բոյկոտեք, մյուսն ասում էր ոչ քվեարկեք, մեկ ուրիշն էլ՝ մարզերով էր շրջում, իսկ մյուսն էլ ուզում է ապացուցել, որ ինքն ամենակարևոր արմատական ընդդիմությունն է, ով հայտարարում է Էստի համեցեք, ստավկա դրեք թե՛ դրսից, թե՛ ներսից: Կարծում եմ այսպիսի ճանապարհով հաջողությունների չեն հասնում, իսկ հաջողության հասնելու ճանապարհը մեկն է`նոր փոփոխված սահմանադրությունը շրջանառության մեջ դնելը»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ