Լրահոս
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյան. Դատավորին կարող են պարտավորեցնել ներողություն խնդրել ու ստիպել, որ նման գործերով չզբաղվի

Դեկտեմբեր 15,2015 15:08

Կառավարությունն առաջարկում է Դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարել եւ սահմանել օրենսգրքով դատավորներին վերաբերող վարքագծի կանոնները՝ որպես երաշխիք:

Սա ԵՄ-ի հետ ՀՀ-ի իրականացվող ծրագրի պահանջն է:

Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը հիմնական զեկուցող, արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանից (լուսանկարում)  հետաքրքրվեց՝ օրինակ, Մոլդովայի օրինակը չե՞ն ուզում կիրառել: Այնտեղ, երբ դատավորի գործերը քննելուց հետո դիմել են Եվրոդատարան եւ պարզվել է, որ տեղի է ունեցել խախտում, էթիկայի բաղադրիչ կա, որը որոշում է, որ հենց այդ դատավորից պետք է այդ գումարը պահանջեն, նա պետք է ներողություն խնդրի, այլեւս նման գործերով չզբաղվի եւ այլն:

Արման Թաթոյանն ասաց, որ կարգապահական պատասխանատվության մասով մեր օրենսդրությունն արդեն դա կարգավորում է. «Եթե ՄԻԵԴ-ի վճիռ կա, հաստատվել է նաեւ դատավորի վճռի հետեւանքով մարդու իրավունքների խախտման փաստը, արդեն հնարավորություն կա դատավորին պատասխանատվության ենթարկել: Ինչ վերաբերում է գումար գանձելուն, իրականում սա միջազգային պրակտիկայում քննադատվում է, որովհետեւ պետություններին առաջարկվում է գտնել այլ տարբերակներ: Գումարային գանձումները այլ ազդեցություն կարող են ունենալ դատական իշխանության վրա՝ վատ իմաստով ազդելով անկախության վրա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031