Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «ԱՄՆ դեսպանատունը Հռոմի Պապը չէ, որ սրբության տեղ դնենք» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 15,2015 14:58

Փաստորեն սա հերթական ապտակն էր ՀՀ իշխանություններին`այսօր նման դիտարկում արեց լրագրողներից մեկը`դիմելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին: Խոսքը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան երեկ տարածած հայտարարության մասին է:

Հայտարարության մեջ, մասնավորաբար, ասված է. «Աշխարհով մեկ կոռուպցիայի դեմ պայքարելու ԱՄՆ պարտավորությանը համահունչ, ԱՄՆ դեսպանատունը կարող է նաև հիմք ընդունել ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումները՝ գնահատելու արդյոք անձինք, ովքեր ուղղակիորեն միջամտել են դեկտեմբերի 6-ի հանրաքվեի անաչառ ընթացքին, կարո՞ղ են մասնակցել դեսպանատան ծրագրերում և միջոցառումներում»:

«Իշխանություններին որևէ մեկը չի պատրաստվում ապտակել»,- վստահեցրեց Գալուստ Սահակյանը`հավելելով. «Եվ երկրորդն էլ Հայաստանի իշխանություններին ապտակը կարող է վերաբերվել հայոց պետությանը: Այնպես որ զերծ մնացեք անտրամաբանական հայտարարություններից»:

Հարցին` ՀՀ իշխանությունները մտավախություն չունե՞ն, որ ԱՄՆ դեսպանատունը կարող է ընտրախախտների «սև ցուցակ» կազմել, վիզաների, դրամաշնորհների հատկացումը մերժել, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ Հայաստանին որևէ մեկն այնքան գրանտներ է տալիս և դա այն արժևորումն է, որ Հայաստանում շատ մեծ օգուտներ է տալիս, եթե չտան, շատ մեծ վնասներ կլինի: Այդ գրանտները տրվելու են, դրանք ոչ թե տալիս են մեկ ուղղվածության օգնության, դրանց մեջ նաև քաղաքական ընդերք կա, իսկ քաղաքական ընդերքը երբեք չի պակասում»:

Լրագրողներից մեկը հարցրեց` Աջափնյակում հանրաքվեի կեղծման առումով Գալուստ Սահակյանի և նրա որդիների անուններն են շրջանառվում, չե՞ն վախենում, որ ԱՄՆ «սև ցուցակում» կհայտնվեն: «Ես գիտեմ՝ հանիրավի, որովհետև Հայաստանում նաև ինչ-որ տրադիցիա է ձևավորվել, որ ինչքան մեծ է դերակատարումը, այնքան մեծ են հոշոտողները: Այնպես որ Աջափնյակում ամեն ինչ կարգին է, նույնիսկ եթե ես Աջափնյակի բնակիչ եմ, չեմ կարծում, որ հենց դրա համար պետք է պատասխան տամ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է «սև ցուցակներին»`ասաց. «Մեր ցուցակներն այն ժամանակ Ամերիկան արդեն կազմել էր, էսօր չի ուզում հետ նահանջի: Սև ցուցակները պիտի այն ժամանակվա մեծ աշխարհի բոլոր պետությունների համար կազմեն, որոնք իրենց աչքերը հառած տեսնում էին, թե մի ողջ ժողովրդի ոնց են ոչնչացնում: Էնպես որ մեր արգումենտներն ավելի բարձր են: Պարզապես մենք մեր քաղաքական տրամաբանությամբ, պետության գաղափարախոսությամբ թշնամիներ չենք որոնում, փորձում ենք բարեկամական կապեր ստեղծել բոլոր երկրների հետ: Բայց դա չի նշանակում, որ մենք անզեն զինյալներ ենք, մենք էլ ենք տիրապետում մեր գործիքներին, մեր մոտեցումներին: Այնպես որ փոխանակ այդ հարցերը տաք, հպարտության ճանապարհը գտեք, ձեր մեջ ներառեք»:

«Քաղաքական և նաև աշխարհաքաղաքական վիճակի տրամաբանությանը տեղյակ եք, յուրաքանչյուր հայտարարություն մենք զգում ենք, թե որտեղից է գալիս և ինչի համար է: Այսինքն՝ եթե դեսպանությունները հայտարարում են, դա Հռոմի Պապը չէ, որպեսզի սրբության տեղ դնենք»,- եզրափակեց Գալուստ Սահակյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Atshak says:

    Բռավո- Գալուստ Սահակյան

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031