Լրահոս
Օրվա լրահոսը

Բարոյական վնասի փոխհատուցումը դառնալու է մինչեւ 3 մլն դրամ

Դեկտեմբեր 15,2015 14:47

Կառավարությունն ԱԺ արտահերթ նստաշրջանում առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել Քաղաքացիական օրենսգրքում: Փոփոխությունները վերաբերում են ոչ նյութական՝ բարոյական վնասի հատուցման համակարգի կատարելագործմանը:

Ըստ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի, ներկայումս գործող օրենքով, բարոյական վնասի հատուցման չափերը չեն համապատասխանում միջազգային չափանիշներին:

Եթե որեւէ պետական պաշտոնատար մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի որոշումը կամ անգործությունը ոչ նյութական վնաս է հասցրել քաղաքացուն, կարող է պահանջել բարոյական վնասի փոխհատուցում. «Եթե հիմա մենք ունենք մինչեւ 500 հազար դրամ եւ մինչեւ 1 մլն դրամ հատուցման հնարավորություն, ապա կապված տարբեր իրավունքների ոտնահարումից, առաջարկվում է մինչեւ 3 մլն դրամ հատուցման հնարավորություն»:

Եթե դատարանը գտնում է, որ անձին պատճառվել է ծանր վնաս, դատարանը կարող է դուրս գալ այդ չափերից՝ առանց սահմանափակվելու:

Գործող օրենքով ունեինք ազատության իրավունքը, խոշտանգման արգելքը, կյանքի իրավունքը, ապօրինի դատապարտման հետեւանքով հատուցման հնարավորությունը, հիմա իրավունքների ցանկը համալրվել է՝ բնակարանների անձեռնմխելիության իրավունք, մասնավոր կյանքի անձեռնմխելիություն, հավաքների եւ միավորման ազատության իրավունքը, սեփականության իրավունքը եւ այլն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031