Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՌԴ ԱԳՆ. ԼՂ հակամարտության կողմերից մեկին պաշտպանելու Թուրքիայի փորձերն ապակառուցողական են. EADaily

Դեկտեմբեր 15,2015 14:28

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերից մեկին պաշտպանելու փորձերը լիովին ապակառուցողական եւ չեն կարող շարունակական լինել: Այս մասին, ըստ «EADaily»-ի, հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:

Նա, մասնավորապես մեկնաբանել է թուրք պաշտոնյաների հայտարարությունն այն մասին, որ Անկարան Ադրբեջանին «կօգնի վերադարձնել օկուպացված տարածքները». «ԵԱՀԿ-ում այդպիսի դիրքորոշմանը չեն սատարում: Կա հստակ պատկերացում, որ այս գործընթացում երեք համանախագահները (Ռուսաստան, Ֆրանսիա եւ ԱՄՆ) կրում են հիմնական բեռը, ինչպես Մինսկի խմբի անդամները, որի կազմում է նաեւ Թուրքիան: Սակայն հիմնական դերը երեք համանախագահներինն է»:

Լուկաշեւիչը համաձայն է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության հետ, որը «շատ հստակ սահմանում է այն քայլեր, որը պետք է ձեռնարկեն Բաքուն եւ Երեւանը ու հրաժարվեն փոխադարձ մեղադրանքների եւ շփման ուժային գործողություններին ռազմավարությունից: Հայտարարությունում նաեւ հույս է հայտնվում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների դեկտեմբերին սպասվող հանդիպումը կառուցողական դեր կունենա հակամարտության գոտում լարվածության նվազեցման գործում»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031