Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հայկական կողմի հետ ունեցած փոխհրաձգության արդյունքում զոհվել է այդ երկրի զինված ուժերի զինծառայող Ռահիմլի Նիհադը:
«Apa»-ի փոխանցմամբ՝ պաշտպանության նախարարությունը խորը ցավակցություն է հայտնել զոհվածի հարազատներին եւ բարեկամներին:
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը սահմանային լարվածության աճի համար կրկին մեղադրել է հայկական կողմին:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ