Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վերարտադրությունը անցած լինի

Դեկտեմբեր 15,2015 13:51

Օրվա իշխանությունը ունի իր վերարտադրության ճանապարհային քարտեզը և վերջերս անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի միջոցով ամեն ինչ արվեց, որպեսզի իշխանությունը հավերժացվի:

Այսօր գրավի առարկա է դարձել ոչ միայն շարքային քաղաքացիների ունեցվածքը կամ թանկարժեք նյութական միջոցները, այլև իշխանության արժանապատվությունը…:

Իշխանությունը, և հատկապես նրա բարձրագույն էլիտան, երբևէ պատասխան չտվեց, թե ի՞նչ եղավ ԿԲ-ի ոսկու պահուստային պաշարները, ինչպե՞ս չհայտնաբերվեց Նաիրիտի սեփականատերը, ո՞ւր գնաց «վնասով» աշխատող ՀԷՑ-ի ֆինանսական միջոցները, ինչպե՞ս հաշվարկվեց Հայաստան ներմուծվող գազի սակագինը, որը շատ թանկ է նստում շարքային քաղաքացիների վրա, ո՞ր օֆշորում են կուտակվում կուտակայինի սոցիալական վճարները: Աշխարհում նավթի գինը կտրուկ ընկել է, սակայն մեր երկրում բենզինի վաճառքը կատարվում է նախկինի նման:

Բնականաբար վերը թվարկվածները չեն ամբողջացնում այն պատկերը, որում ապրում են մեր քաղաքացիները: Եվ գուցե նաև դրանց ամբողջությունն է ստեղծել աղքատության 36-37% ցուցանիշ, աշխատունակ ուժի գործազրկության՝ 20% և իհարկե ամենօրյա արտագաղթ:

Դժվար է մեկ հրապարակման մեջ թվարկել ՀՀ-ում քաղաքացիների վրա ծառացած բոլոր հիմնահարցերը:

Եվ այս ամենը մշտապես արվել և արվում է «բարեփոխումների» թմրադեղով…:

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ հանրության առջև ծառացած սոցիալական դժվարությունները ճզմվում են և հասարակական կարծիքը անտեսվում, իսկ միջազգային տարբեր կառույցների և անհատների խոսքը ընդունվում է իբրև մեր սուվերեն իրավունքների նկատմամբ որոշակի մոտեցում, որը կարելի է և արհամարհել:

ՀՀ-ն Մետաքսի ճանապարհային քարտեզում չի նշմարվում և, բնականաբար, օրվա էլիտան աչքի լույսի պես փայփայում է իր վերարտադրության ճանապարհային քարտեզը:

Մոլորակի ցանկացած պետություն փնտրում է իր ազդեցության ոլորտները և գերակա շահերը: Բոլոր այն երկրները, որոնք զրկված են նման հնարավորությունից, իբրև ազդեցության գոտի իշխանությունները ընտրում են ներքին կյանքում ազդեցությունը պահպանելու վճռականությունը:

Դե ինչ, մնում է հուսալ, որ ցանկացած դժվարություն անցողիկ է և անցկացրած հանրաքվեն թո՛ղ անցած լինի…:

 

 

Գառնիկ Վաղարշակյան

ՀԱՄԿ-ի պատասխանատու քարտուղար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031