Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Վերջին 5 տարվա ընթացքում 300 երեխա հայտնվել է անիվների տակ. կամ մահացել է կամ մարմնական վնասվածք է ստացել»

Դեկտեմբեր 15,2015 13:39

Մինչեւ քաղաքացիական հասարակությունից հ/կ-ներից, ընդգրկված չլինեն այդ գործընթացում այն տապալված է: Այսօր «Նոյյան Տապան» մամուլի սրահում «Դուրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնության անդամներն այսպես արձագանքեցին արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հայտարարությանը, թե վարորդների համար մի շարք խնդիրներ լուծվել են: Նախաձեռնության անդամները, որոնք բոլորը վարորդներ են, թվարկեցին այն կարեւոր խնդիրները, որոնք այդպես էլ չեն լուծվել:

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արման Սուլեյմանյանն ասաց, որ վերջին հինգ տարվա վիճակագրությունը ցույց է տվել, որ «300 երեխա հայտնվել է անիվների տակ. կամ մահացել է կամ մարմնական վնասվածք է ստացել», քանի որ օրինակ՝ տեխզննման մարմինները եւ ճանապարհային ոստիկանները բացարձակ ուշադրություն չեն դարձնում ձմռանը վարորդների՝ ամառային անիվներով վարելուն, ինչը լուրջ խախտում է համարվում եւ վթարների մեծ մասը հենց այդ պատճառով է լինում: Մինչդեռ տեխզննման ամենակարեւոր կետերից մեկն այդ է:

Նախաձեռնության անդամ Արսեն Պետրոսյանի խոսքերով, որեւէ մեկը չգիտի թե ուր են գնում տեխզննման գումարները. «Եթե դրանք պետք է ուղղված լինեին ճանապարհների բարեկարգմանը, ապա մենք չենք տեսնում բարեկարգված ճանապարհներ, մեզ մոտ լյուկերի հետ կապված մի շարք փողոցներում 7-8 սմ անհարթություն կա»:
Արման Սուլեյմանյանի խոսքերով . «Կաբինետում օրենքներ չի կարելի ընդունել:

Օրենքը չի կարող լավը լինել, եթե այն չի քննարկվել շահագրգիռ կողմերի հետ: Պետք է այն շտկվի եւ լինի այնպիսի օրենք, որը կլինի բոլորի սրտով: Համակարգը տաշած հարմարեցված է գումար գանձելու համար եւ մարդկային կյանքը առոչինչ է, օրենքները պետք է բխեն անվտանգությունից, հետո մյուս բաներից»:

Արման Սուլեյմանյանի համոզմամբ, վթարների մեծ մասը նաեւ տրանսպորտի եւ կապի նախարարության մեղքով է, որը չի կարողանում ավարտին հասցնել Հյուսիս հարավ ավտոճանապարհը, որն արդեն երկար ժամանակ է՝ միակողմանի երթեւեկությամբ է:

Նախաձեռնության անդամները նաեւ կոչ արեցին վերանայել թեթեւ խախտումների՝ «գիծ տրորելու», համար սահմանված հինգ հազար դրամ տուգանքը, հատկապես, որ համատարած գնաճի պայմաններում առանց այդ էլ կյանքը դժվարացել է:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031