Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ 26-ամյա Սեդրակ Զատիկյանի սպանության գործից առանձնացված մասի քննությունն այսօր հետաձգվեց:
Մեղադրողն այսօր առավոտյան դատարանին գրավոր տեղեկացրել էր, որ չի կարող մասնակցել նիստին կարեւոր հանդիպման համար ու խնդրել հետաձգել նիստը: Չէին ներկայացել նաեւ ամբաստանյալն ու վկան:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 29-ին:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Նարեկ Խաչատրյանը Ստեփան Հակոբյանի հետ, նախնական համաձայնությամբ, նախկինում ունեցած վեճի պատճառով վրեժխնդիր լինելու նպատակով, Արսեն Առուշանյանին նյութապես շահագրգռելով դրդել, պատվիրել են սպանել Սեդրակ Զատիկյանին:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ