Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեղի է ունեցել բաց և թափանցիկ քվեարկություն, և «ոչ»-ը հաղթել է». Նարեկ Գալստյան

Դեկտեմբեր 15,2015 13:29

Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության հայաստանյան վարչության ատենապետ Նարեկ Գալստյանի գնահատմամբ, սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն ոչ մի կերպ չտարբերվեց նախորդ ընտրություններից:

«Անցավ այնպես, ինչպես անցնում են վերջին 20 տարիների բոլոր ընտրությունները: Հասկացանք, որ ընտրությունները դառնում են կենաց-մահու պայքար և չեն փայլում իրենց բովանդակությամբ»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց Նարեկ Գալստյանը:

Նա հիշեցրեց սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ՍԴՀԿ դիրքորոշումը՝ կողմ են խորհրդարանական կառավարման համակարգին ու այն համարում են մեկ քայլ առաջ:

Նարեկ Գալստյանը կրկնեց իշխանության ներկայացուցիչների կարծիքները, թե «Ոչ»-ի կողմնակիցները հանրահավաքներին հիմնական շեշտադրումները դնում են իշխանությունների հեռացման վրա. «Տրաֆարետները», որոնք միշտ եղել են, այս անգամ էլ չիրագործվեցին: Իրենք շատ լավ գիտեին, որ սահմանադրական բարեփոխումներով իշխանությունները չեն հեռանում, որ հեղափոխության կոչ են անում»:

Ինչ վերաբերում է հանրաքվեի ընթացքում արձանագրված ընտրախախտումներին՝ Նարեկ Գալստյանը դժվարացավ ասել, թե ընտրախախտումներն ազդե՞լ են ընտրության արդյունքների վրա, թե՝ոչ. «Հետևել ենք ընտրական գործընթացներին, և տեղամասերում, որտեղ ՍԴՀԿ-ն եղել է հանձնաժողովում, տեղի է ունեցել բաց և թափանցիկ քվեարկություն, և «ոչ»-ը հաղթել է: Եթե մեր կուսակցությունը բոլոր ընտրատեղամասերում հանձնաժողովի անդամներ ունենար, այդ ժամանակ կարող էինք ասել՝ ընտրախախտումները ազդե՞լ են հանրաքվեի վրա, թե՝ ոչ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031