Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է 0% տոկոսադրույքով լոմբարդային վարկեր

Դեկտեմբեր 15,2015 12:59

ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես լայնացնում է տրամադրվող պրոդուկտների շարքը, առաջարկելով հաճախորդներին վարկավորման առավել հասանելի տեսակներ:

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է նոր պրոդուկտ՝ 0% տոկոսադրույքով լոմբարդային վարկեր: Վարկը տրամադրվում է ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձանց (անձ հաստատող փաստաթղթի առկայությամբ) ոսկյա իրերի գրավադրմամբ: Վարկի նվազագույն ժամկետն է 3 ամիս, առավելագույնը՝ 6 ամիս: Հաճախորդը վճարում է միայն վարկի տրամադրման մեկանգամյա միջնորդավճար՝ 3-ամսյա վարկի դեպքում՝ 8% և 6-ամսյա վարկի դեպքում՝ 16%:

Ոսկու գրավադրմամբ վարկերը ձևակերպվում են 20 րոպեի ընթացքում հաճախորդի Բանկի մասնաճյուղ մեկ այցելությամբ: Լոմբարդային վարկի այս տեսակը տարբերվում է նմանատիպ վարկերից նրանով, որ վարկի ժամկետը լրանալուց հետո հաճախորդը չի վճարում տոկոսներ կամ միջնորդավճար, այլ պարզապես մարում է հիմնական գումարը և վերցնում է գրավը:

Վարկի գումարը կանխած է միայն գրավի գնահատված գնից, սակայն սահմանափակված է 3 մլն ՀՀ դրամով:

Ավելի մանրամասն տեղեկություններ լոմբարդային վարկերի տրամադրման մասին Դուք կարող եք ստանալ, զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի միասնական տեղեկատու՝ 87-87 հեռախոսահամարով կամ դիմել Բանկի 65 մասնաճյուղերից մեկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031