Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյանը եւ Էդմոն Մարուքյանը միացել են ՀԱԿ ստորագրահավաքին

Դեկտեմբեր 15,2015 12:55

Հայ Ազգային Կոնգրեսը ստորագրահավաք է սկսել ԱԺ պատգամավորների շրջանում՝ հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու համար։ ՀԱԿ-ը մտադիր է Սահմանադրական դատարան դիմել մինչեւ շաբաթվա վերջ:

Հիշեցնենք, որ ՍԴ-ում հանրաքվեի արդյունքները վիճարկելու համար անհրաժեշտ է նվազագույնը 27 պատգամավորի ստորագրություն:

Սահմանադրական բարեփոխումների նախագծին խորհրդարանում «դեմ» է քվեարկել տասը պատգամավոր` ՀԱԿ խմբակցությունից Ստեփան Դեմիրճյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը, Արամ Մանուկյանը, Լեւոն Զուրաբյանը, ԲՀԿ խմբակցությունից Տիգրան Ուրիխանյանը, Զարուհի Փոստանջյանը, Իշխան Խաչատրյանը, Հեղինե Բիշարյանը: Ձեռնպահ են քվեարկել ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը, Լեւոն Դոխոլյանը եւ Մհեր Շահգելդյանը: Նիստին ներկա է եղել, սակայն չի քվեարկել Խաչատուր Քոքոբելյանը:

Եթե անգամ տեսականորեն ընդունենք, որ նախագծին «դեմ», «ձեռնպահ» քվեարկած կամ քվեարկությանը չմասնակցած պատգամավորները միանան ՀԱԿ-ի նախաձեռնությանը, միեւնույն է՝ 27 ստորագրություն հավաքելը բավական բարդ է լինելու:

Aravot.am-ի տեղեկություններով, ՀԱԿ-ը բանակցությունների մեջ է պատգամավորների հետ: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն ասաց, որ ինքը միանալու է ՀԱԿ-ի դիմումին: «Նախ, ուրախ եմ, որ առաջիկայում կդառնանք խորհդարանական երկիր, ես դրա կողմնակիցն եմ: Միացել եմ, ելնելով այն խնդիրներից, որ պառլամենտական երկրում ամենակարեւոր բաներից մեկը ընտրական գործընթացի նկատմամբ վստահությունն է: Միացել եմ հանուն նրա, որ ապագայում էլ կարողանանք ամեն ինչ անել, որ ունենանք մաքուր ընտրություններ: Ապագայում էլ բոլոր կեղծարարները հասկանան, որ իրենց ետեւից գնալու են միշտ եւ իրենք պատիժներ են կրելու»,- ասաց նա:

Ստորագրահավաքին միացել է նաեւ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, նախկին ՀԱԿ-ական Ալեքսանդր Արզումանյանին դեռ չեն դիմել:

Խաչատուր Քոքոբելյանին, մեր տեղեկություններով, առայժմ միջնորդավորված են դիմել:

ՕԵԿ-ում խուսափում են խոսել այդ մասին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031