Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նաիրի Սահյանը վրդովմունք է հայտնում քաղաքապետարանի վերաբերմունքի կապակցությամբ. «Իրատես de facto«

Դեկտեմբեր 15,2015 12:18

Համո Սահյանի որդին՝ Նաիրի Սահյանը, որոշել է վաճառել հոր անտիպ արխիվը, ստացված գումարով գրողի անմխիթար վիճակում գտնվող հուշաքարը վերականգնելու, Լոր գյուղում թանգարան բացելու, Երևանում հուշարձան կանգնեցնելու համար։

Համո Սահյանի հուշաքարը (Երևան, Կասյան 3) վնասվել է շենքի պատերը մաքրելիս։ Գրողի որդին դիմել է քաղաքապետարան, չեն ընդունել իրենց մեղավորությունը և որոշակի գումար են առաջարկել։ «Ես մուրացկան չեմ»,- ասաց զրուցակիցս՝ վրդովմունք հայտնելով անփույթ ու արհամարհական վերաբերմունքի համար։

Ինչ վերաբերում է բանաստեղծի հուշարձանին, պետությունը հուշարձանի համար տեղ է հատկացրել Երևանում՝ Շախմատի տան հետնամասում։ Առայժմ այսքանը։ Քանդակ տեղադրելը հեշտ գործ չէ։

Հետաքրքրվեցինք նաև՝ գրողի արխիվում կա՞ն տպագրության համար նախատեսված նյութեր։ Նաիրի Սահյանն ասաց, որ արխիվում ընդգրկված են Գուրգեն Մահարու, Պարույր Սևակի, Ստեփան Զորյանի, Վահագն Դավթյանի, Անդրեյ Տարկովսկու՝ Համո Սահյանին ուղղված անտիպ նամակների բնօրինակներ, ինչպես նաև Սահյանի անտիպ գործեր, ձեռագրեր, հեռագրեր, թերթերում տպված հոդվածներ և այլն. «Արխիվը պետք է նվիրեի գրականության ինստիտուտին, բայց եկա կանգնեցի այս խնդրի առաջ։ Ուզում էի անտիպները ամբողջական գրքով հրատարակել։ Գրականագետները եկան, տեսան, գլուխները բռնեցին, ասացին՝ ժամանակ տուր, գումար հայթայթենք տպագրության համար։ Որոշ ժամանակ անց ասացին, որ գումար չկա»։

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031