Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյանը. «Ոչ թե իշխանափոխությունից ենք խոսելու, այլ իշխանափոխություն անելու ենք». «Իրատես de facto»

Դեկտեմբեր 15,2015 12:10

Նախորդ շաբաթ Հայաստանի կուսակցական ներկապնակը հարստացավ ևս մեկով։ Հիմնադրվեց «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որի խորհրդի նախագահ դարձավ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

– Յուրաքանչյուր նոր ստեղծվող քաղաքական միավորում խոսում է հզոր, բարեկեցիկ Հայաստան ունենալու մասին, սակայն իրավիճակը նույնն է մնում, ոչ մեկը խոսքից այն կողմ չի անցնում։ Դուք էլ եք հետաքրքիր գաղափարներ ներկայացնում, բայց քաղաքացին ինչպե՞ս և ինչո՞ւ պիտի հավատ ընծայի ձեզ։

– Տարբեր մարդիկ այսօր խոսում են մարդու իրավունքների մասին։ Նայում ես նրանց կենսագրությանը՝ ոմանք ժամանակին բարձր պաշտոններ են զբաղեցրել, զանգվածաբար ոտնահարել մարդկանց իրավունքները։ Տարբերությունն այն է, թե ովքեր են այդ գաղափարների կրողները։

Այսօր բոլորը խոսում են կոռուպցիայի մասին, այնինչ մի ձեռքով կաշառք են վերցնում, մյուսով՝ ծափահարում ժողովրդավարությանը։ Մենք հաջողությունների պատմության վրա ենք խարսխում մեր քաղաքական թիմի մոտեցումները։ Հաջողության հասած մարդիկ էլ են կաշառակերության գայթակղությունից օգտվելու հնարավորություն ունեցել, սակայն չեն օգտվել, քանի որ այլ արժեհամակարգի կրող են եղել։

Քաղաքացին շատ հստակ տարբերում է՝ ով ով է։ Մարդու անցած ուղիով են կշռում նրա ասածի ճշմարտացիությունը։ Դրա համար մտավախություն չունեմ, վստահ եմ, որ այս առումով բոլորից տարբերվելու ենք։

Մեր հիմնական թիրախն էլ քաղաքացու հետ աշխատանքն է, որն էլ վերջում կապիտալիզացվում է ընտրությունների միջոցով։ Բերանը փրփրոտ ընդդիմադիր ելույթներ ունենալու ժամանակներն անցել են։ Այդ ելույթները որևէ բան Հայաստանին չեն տվել, բացի ատելություն սերմանելուց, մարդկանց սև ու սպիտակի բաժանելուց։ Դա մեր ոճը չէ։ Գիտենք, որ դրա համար մեզ անընդհատ «խփելու» են, ասելու են՝ իշխանության հետ եք, «իշխանական պրոյեկտ» եք։ Դրա հիմնավորումն էլ կա, թե ինչու են նման կերպ վարվում։ Մարդիկ կան՝ քսան տարի Հայաստանում ընդդիմություն են «աշխատում», վախենում են, որ իրենց հացը կկտրվի։

– Ընդդիմադիրները մշտապես խոսում են իշխանափոխության մասին։ Դո՞ւք էլ եք դրան ձգտում։ Ո՞րն է ձեր վերջնանպատակը։

– Մենք խոսեցինք ընտրությունների և քաղաքացիների հետ աշխատելու մասին։ Ոչ թե իշխանափոխությունից ենք խոսելու, այլ իշխանափոխություն անելու ենք։

Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031