Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ամեն մի քվեաթերթիկ կեղծելը նույնն է, թե կեղծարարը Ադրբեջանին 1-ական փամփուշտ նվիրի. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 15,2015 11:57

Ընտրակեղծարարությունը, թերեւս, միակ հանցատեսակն է, որը ՀՀ-ին կրկնակի վնաս է պատճառում։ Ընտրատեղամասերում իշխանության համար այո լցրած թաղային խուժանն անգամ չի էլ գիտակցում, թե իր այդ գործելաոճի արդյունքում ինչ հարվածի տակ է դնում մեր երկիրը։

Ընտրակեղծարարության արդյունքում մի կողմից՝ աղավաղում են ՀՀ-ի ներհասարակական եւ ներպետական հարաբերությունները, ընտրողը՝ որպես արժեք, վերանում է, միեւնույն ժամանակ՝ ընտրակեղծարարությունը, որը մեզ մոտ լայնածավալ եւ կազմակերպված բնույթ է կրում, ՀՀ-ին հերթական հարվածն է հասցնում։ Ինչպե՞ս, բացատրենք։ Պետությունն արտաքին աշխարհի հետ շփումներում թուլանում է, եւ, ամենակարեւորը, ամեն կեղծված ընտրություն հերթական լիցքն է տալիս մեր հակառակորդին՝ Ադրբեջանին, որը հետագայում այդ երկրի կողմից օգտագործվում է մեր պետության դեմ։

Ամեն մի քվեաթերթիկ կեղծելը նույնն է, թե կեղծարարը Ադրբեջանին 1-ական փամփուշտ նվիրի՝ իր երեխային գնդակահարելու համար։ Առաջին հայացքից վերը բերված համեմատությունը կարող է չափազանցություն թվալ, բայց իրականում ոչ մի չափազանցություն էլ չկա։

Հանրահայտ իրողություն է, որ մինչեւ 1996 թ. նախագահական ընտրությունները, երբ առաջին անգամ ՀՀ-ի ընտրողի կամքն աղավաղվեց, Հայաստանն արտաքին աշխարհի հետ կապված խնդիրներ չի ունեցել։ Ու պատահական չէր, որ ՀՀ-ին թույլատրվեց Ադրբեջանից պաշտպանել իր քաղաքացիներին, ազատագրել հարյուրամյակներով օտարի տիրապետման տակ գտնվող իր հողերը եւ այսպես շարունակ։ Իսկ պատճառն այն է, որ ղարաբաղյան պատերազմի տարիներին՝ մինչեւ 1996-ը, Հայաստանը տարածաշրջանում ժողովրդավարության կղզյակ էր համարվում։ Ըստ այդմ, աշխարհի աչքերում քաղաքակիրթ եւ ժողովրդավար ՀՀ-ն իր հայրենակիցներին պաշտպանում էր ժողովրդավարության հետ աղերս չունեցող ֆաշիստական Ադրբեջանից, քանի որ այդ երկրում մարդիկ միայն իրենց ազգության համար կարող են սպանվել։

Սակայն ամեն կեղծված ընտրությունից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հավասարություն դնող նշաձողն ավելի ամրացավ։ Արդյունքում արդեն ունենք մի իրավիճակ, որ ողջ արտաքին աշխարհը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ոչ մի տարբերություն չի դնում։ Երկու երկրներն էլ ընկալվում են իբրեւ տոտալիտար կառավարման համակարգ ունեցող երկրներ։ Իհարկե, կարող ենք մեզ հույս տալ, որ Ադրբեջանում ավելի կոշտ դիկտատուրա է, բայց համոզված եղեք՝ արտաքին աշխարհի համար Հայաստանը եւ Ադրբեջանը վաղուց գտնվում են նույն հարթությունում։

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031