Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մտահոգիչ վիճակագրություն՝ ՄԻԵԴ-ում՝ ընդդեմ Հայաստանի ստացված բողոքների վերաբերյալ

Դեկտեմբեր 15,2015 11:48

2015-ի հուլիսի 1-ի դրությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ընդդեմ Հայաստանի ստացվել է 2469 դիմում, որից 600 ներկայացրել են Ադրբեջանի քաղաքացիները: Այդ բողոքներից 1093-ի՝ 45 տոկոսի քննությունը ընթացքի մեջ է:

ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ, ՄԻԵԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի ամփոփիչ համաժողովին որոշ մանրամասներ ներկայացրեց Եվրոպական դատարանի՝ ընդդեմ Հայաստանի գործերի մասին. «Քննության ենթարկված 60 բողոքներից 55-ի պարագայում դատարանը կայացրել է մեկ կամ մի քանի իրավունքի խախտումներ: Առավել հաճախ դատարանը գտել է, որ խախտվել է մարդու ազատության և անձեռնմխելիության իրավունքը: Ցավալի է, որ ՀՀ-ի նկատմամբ ամրագրված խախտումների թվում երրորդ տեղում են խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը արգելող խախտումները՝ 15 խախտում 11 գործով: Սեփականության իրավունքի խախտում է գրանցվել 12 բողոքների դեպքում, հավաքների ու միավորումների խախտումով՝ 8 դեպք»:

Կատարելով եզրահանգումներ՝ տիկին Գյուլումյանը նշեց. «Ժողովրդավարության ցցուն օրինակներից մեկը հանդիսանում է հավաքների և ցույցերի ազատության ապահովումը, և այդ առումով արձանագրված խախտումները մեզ հնարավորություն են տվել, որ մենք այդ բնագավառում մեր օրենսդրությունը կատարելագործենք: Մի տխուր եզրահանգում եմ այս առումով կատարել. ինձ թվում է, որ մեզանում դեռ լիարժեք չի ընկալված մեր պետության անկախության գաղափարը: Հաճախ մարդիկ կարծես թե մտածում են նախկին ԽՍՀՄ տարբերակով, որ դեռ կա մի ատյան, որին կարելի է դիմել ու հասնել հաջողության: Իհարկե, ես սա չեմ ասում, որ մարդիկ չդիմեն Եվրոպական դատարան, այլ խոսում եմ հոգեբանության մասին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031