Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ի այս քայլը որեւէ փոփոխության չի հանգեցնելու. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 15,2015 11:43

Եվ այսպես՝ ՀԱԿ-ը, ինչպես որ հայտարարել էր դեռ նախորդ շաբաթ, պատրաստվում է դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքները վիճարկել Սահմանադրական դատարանում։ Այն, որ ՀԱԿ-ի այս քայլը որեւէ փոփոխության չի հանգեցնելու, թերեւս քչերն են կասկածում՝ աչքի առաջ ունենալով ՀՀ-ում նախորդ բոլոր համապետական ընտրություններից հետո ՍԴ-ում դրանց արդյունքների վիճարկման արդյունքները։

Այստեղ խնդիրն այն է՝ արդյոք ՀԱԿ-ն առհասարակ կկարողանա հավաքել դեռեւս գործող Սահմանադրությամբ պահանջվող ԱԺ 27 պատգամավորների ստորագրությունը՝ ՍԴ դիմելու համար։ Ներկայումս ՀԱԿ խմբակցությունն ինքը, ինչպես հայտնի է, պառակտված է, եւ այսօր ՀԱԿ-ի քաղաքական գծի կողմնակից ընդամենը 4 պատգամավոր կա։ Ավելի տխուր է վիճակը «Ժառանգություն» խմբակցությունում, որի դեպքում միանգամայն ակտուալ է «անունը կա, ամանումը՝ ոչ» ասացվածքը, քանզի այստեղ միայն Զարուհի Փոստանջյանն է ներկայացնում «Ժառանգություն» կուսակցության քաղաքականությունը։

Դժվար թե ՍԴ դիմելու մասին հայտարարելուց առաջ Լեւոն Զուրաբյանն ու նրա սակավաթիվ կողմնակիցներն այս մասին մտածած չլինեին։ Ուրեմն ինչ նպատակ է հետապնդում նրանց այս որոշումը։ Առաջին հերթին՝ նախ ամրագրումը, որ իրենք օգտագործեցին ՀՀ օրենսդրությամբ տրվող բոլոր իրավական ընթացակարգերը՝ այս հանրաքվեի արդյունքները անվավեր ճանաչելու համար։ Ապա՝ եւս մեկ անգամ հանրությանն ապացուցելը, որ այսօր իրենց ընդդիմադիր հռչակած ուժերն իրականում Հանրապետականի կամակատարներն են:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031