Ֆեյսբուքյան նորարարությունը՝ անուն առ անուն ներկայացնել բոլոր ընտրակեղծարարներին, թարմ քայլ է։ Իրո՛ք, չափազանց կարեւոր է տալ կոնկրետ մարդկանց անուններն ու ասել այն, ինչին արժանացել են իրենց անպատիվ գործունեության ընթացքում։ Սակայն սուպերմարկետների գեղեցիկ օրիորդների, դպրոցների կեղծարար ուսուցիչների ու տնօրենների շիկնելը, ՀՀԿ հանձնաժողովականների դեմքերը հրապարակայնացնելը հարցի լուծում չէ։
Ինքնադատաստա՞ն… Բայց ոչ ոք, անգամ բանակում խոշտանգված զինվորի հայրը, պատրաստ չէ ինքնադատաստանի։ Որպես օրինակ՝ անհնար է նորից չհիշել բանակում խելագարության հասցված զինվորի հորը, խեղճացած, կորացած՝ նա միայն մեկ պահանջ ուներ եւ այն էլ՝ պետությունից, օգնել ֆինանսապես։
Գուցե հեղափոխությու՞՛ն… «Հեղափոխություն» բառն ընդդիմադիրները գործածում են միայն մեկ դեպքում՝ Դաշնակցության ամբողջական անվանումը տալիս։
Այդ դեպքում, որքա՞ն դեռ պետք է վիճակագրի դեր ստանձնած՝ արձանագրենք այն, ինչ անպատիժ անում են գործող իշխանությունները։ Համապետական նշանակության յուրաքանչյուր ընտրությունից հետո, թվում է, դանակը հասել է ոսկորին, այլեւս համբերել հնարավոր չէ. համազգային ատելությունն ու զայրույթը հասել են պիկին, սակայն ոչինչ էլ տեղի չի ունենում։
Կարդացեք նաև
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում