Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եվգենի Կիսինը ելույթ չի ունենա Թուրքիայում, քանի դեռ չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Դեկտեմբեր 15,2015 11:15

Դեկտեմբերի 13-ին Նյու Յորք Թայմզ-ը հրապարակել է հարցազրույց Եվգենի Կիսինի հետ, որտեղ նա ևս մեկ անգամ անդրադարձել է Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման հարցին, մասնավորապես նշելով, որ ելույթ չի ունենա Թուրքիայում, քանի դեռ նրանց կառավարությունը չի ճանաչել 1915 թվականի հայերի զանգվածային կոտորածները որպես ցեղասպանություն:

“Իմ անձնական համոզմունքն է, որ եթե երաժիշտներից շատերը հրաժարվեն ելույթ ունենալ Թուրքիայում , այնտեղ կհասկանան, որ ժողովուրդը տուժում է իր ղեկավարների արարքներից՝ ինչն էլ կխթանի կիրթ մտածելակերպով մարդկանց առավել տեղեկացվածությանը:

Նա նշել է նաև, որ արդեն վեց տարի է, ինչ ելույթ չի ունեցել Ռուսաստանում, սակայն հնարավոր է, որ այնտեղ հանդես գա 2017-ին:

Եվգենի Կիսինը, վերջին երեք տարիների ընթացքում երկու անգամ Հայաստան է ժամանել (2012թ, 2015թ) մենահամերգային մեծ ծրագրով, ինչպես նաև խոշոր բարեգործական ձեռնարկներով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031