Լրահոս
Օրվա լրահոսը

Մտադիր են առաջիկա օրերին բարձրացնել ձվի գինը. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 15,2015 11:06

Երեկ «ՀԺ»-ն տեղեկություն ստացավ, որ ձու արտադրող հայաստանյան երեք ամենախոշոր ընկերությունները՝ «Աշտարակ ձուն», «Արզնին» եւ «Լուսակերտի» փոքր ֆաբրիկան մտադիր են առաջիկա օրերին բարձրացնել ձվի գինը՝ 55 դրամից դարձնելով 60 դրամ։ Իսկ «Լուսակերտի» մեծ ֆաբրիկան մտածում է բարձրացման ուղղությամբ։

«Աշտարակ ձվի» եւ մեծ «Լուսակերտի» պատասխանատուները երեկ չերաշխավորեցին, որ հենց այսօրվանից ձվի գինը չի բարձրանա։

Լուսակերտի թռչնաֆաբրիկայի տնօրեն Մանասե Եփրեմյանը ժողովրդին կոչ արեց ամանորին ձու շատ չգնել եւ բացատրեց ինչու։

– Պարոն Եփրեմյան, ճի՞շտ է, որ որոշել եք ձուն 5 դրամով թանկացնել։

– Որոշել եմ ձուն թանկացնե՞լ։ Այ, որ ասեք ինչ է նշանակում ձուն թանկացնել, ես 50 դրամ կէժանացնեմ։ Որ ասում եք՝ թանկացնել, խոսքը թանկացման մասին չէ։ Խոսքը էժանացման մասին է։ Անցյալ տարի եղել է 62 դրամ։

– Այսինքն, անցյալ նոր տարվա նախաշեմի համեմատ եք ասում՝ էժանանալ։ Այս պահին ի՞նչ արժե։

– Այս պահին արժե 55 դրամ։

– Այսինքն, հնարավոր է դառնա ինչքա՞ն։

– Հնարավոր է, դառնա 60: Որովհետեւ գիտե՞ք հարցը ինչն է, մեր ժողովուրդը ապրանք գնելու կուլտուրա, իմ կարծիքով՝ չունի։ Որովհետեւ ի՞նչ է ստացվում։ Մարդիկ չեն գնում, չեն գնում՝ այ տենց թողնում են վերջին օրվա, էդ

ընթացքում հավը հո չի՞ հասկանում, որ կարելի է իրեն անջատել, սկսում է ձու ածել, սկսվում են պրոցեսներ, կոչվում է փետրահան անել եւ այլն, որ ավելցուկ չստացվի ու մեկ էլ հանկարծ, մի ընտանիք, որ ամիսը մի ձվաբնիկ ձու է ուտում, որոշում է նոր տարուն 2 կամ 3 ուտի ու բոլորը գնում են դեպի խանութները, սկսվում է այղ աժիոտաժը։ Աժիոտաժը որ սկսվում է, արդեն սպեկուլյանտներն են խաղի մեջ մտնում, հասկանո՞ւմ եք, ոնց է։ Այսինքն, զարկ է տրվում սպեկուլյացիային։

Լ. Բ.

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031