Լրահոս
Օրվա լրահոսը

Ասուլիսի հրավիրելը սրճարան կամ խաշի հրավիրել չէ, որ ում ուզենաս՝ կանչես. «Հրապարակ»

Դեկտեմբեր 15,2015 11:02

Պարզվում է՝ ՀՔԾ պետի տեղակալ Մուշեղ Բաբայանի «գաղտնի» ասուլիսն են կազմակերպել 4 լրատվամիջոցի համար՝ Հանրային հեռուստաընկերություն, «Շանթ» ՀԸ, «Արարատ», «Կենտրոն», իսկ հետո ճոխ հաղորդագրություն են տարածել, թե «Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալը լրատվամիջոցներին է ներկայացրել քաղաքացիների՝ հանրաքվեի իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ հաղորդումների քննարկման ընթացքը»։ Սա արդարացիորեն առաջացրել է լրագրողների զայրույթը, ինչո՞ւ պետք է մի քանի լրագրող ասուլիսին ներկա լինելու հնարավորություն ունենան, իսկ մյուսները բավարարվեն «տափակ» հաղորդագրությամբ։

Լրատվամիջոցների հրապարակումների վերաբերյալ գործեր հարուցելիս, լրագրողներին հարցաքննությունների տանել-բերելիս բոլորին եք հիշում, իսկ ասուլիսների կանչում միայն յուրայինների՞ն։

Եվ ինչո՞ւ եք արհամարհում մարդկանց տեղեկացված լինելու իրավունքը, թափանցիկ, հրապարակային եւ հաշվետու աշխատելը ձեր պարտականությունը չէ՞։ Ասուլիսի հրավիրելը սրճարան կամ խաշի հրավիրել չէ, որ ում ուզենաս՝ կանչես։ Եթե դու պետական գերատեսչության խոսնակ ես, պարտավոր ես ասուլիսի հրավեր, հաղորդագրություն ուղարկել բոլոր լրատվամիջոցներին անխտիր։

Իհարկե հասկանալի է, որ երբեմն շեֆերն են «տաբու» դնում, թե՝ մեր մասին «փիս-փիս» բաներ գրող լրատվամիջոցին մի կանչիր, սակայն «տապոռ» շեֆին պետք է հասկացնել, որ «այդպես չի կարելի», որ դա բացասական     հետեւանք կունենա հենց մեզ համար:

Ինգա ՄԱՐՏԻՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031