Նավթի համաշխարհային գինը շարունակում է նվազել: Այն արդեն մի քանի օր շարունակ ցածր է 40 դոլարի հոգեբանական շեմից, ու շուտով թերևս այդ շեմն էլ կնվազի:
Նավթի համաշխարհային գների անկումը առաջին հերթին հարվածում է Ռուսաստանին, որի տնտեսությունը հայտնվում է ցնցման շեմին: Նավթի գնանկումը բերում է ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկման, ինչն էլ իր հերթին ցնցում է ֆինանսատնտեսական շուկան, որը ցանկացած տնտեսության ողնաշարն է: Իսկ քանի որ Ռուսաստանն էլ Հայաստանի տնտեսության ողնաշարն է, ստացվում է, որ նավթի համաշխարհային գնանկումը հարվածում է նաև Հայաստանի ողնաշարին, նվազում են ռուսական ներդրումները Հայաստանում, նվազում են տրանսֆերտները, նվազում է ՌԴ արտահանման շահութաբերությունը, և ստացվում է մի իրավիճակ, երբ Հայաստանի արտահանումը կրճատվում է էապես, Հայաստանը կորցնում է իր արտադրանքի շուկան, իսկ նորերը չի գտել, գոնե առայժմ:
Այդ տնտեսական բացասական հետևանքներն այնքան ծանր են Հայաստանի վրա, որ նույնիսկ այլևս մխիթարություն չէ և այն, որ Ադրբեջանն էլ նավթի համաշխարհային գնանկման հետևանքով ունենում է կորուստներ և նույնիսկ ստիպված է եղել կրճատել իր ռազմական բյուջեն կիսով չափ: Իսկ դա վատ չէ, Հայաստանի համար, և, մեծ հաշվով, դա նույնիսկ լավ է, և նավթի գնանկումը Հայաստանի օգտին է, ու որքան մեծ լինի այդ գնանկումը, այնքան ավելի լավ Հայաստանի համար, որովհետև դրանից սպառվում են Հայաստանին պատերազմով սպառնացող, Հայաստանի վրա հարձակումներ և լոկալ սադրանքներ տեղացող Ադրբեջանի ռեսուրսները:
Առաջին հայացքից հարաբերական տպավորություն է ստեղծվում, քանի որ մի կողմից Հայաստանը Ռուսաստանի «միջնորդությամբ» տուժում է նավթի գնանկումից, զգում դրա ազդեցությունը ՌԴ տնտեսության վրա, դառնում երկրորդային ազդեցության թիրախ, մյուս կողմից՝ նավթի գնանկումից կորցնում է նաև Ադրբեջանը: Ինչպես ասում են, չկա չարիք առանց բարիքի կամ ամեն մի դեֆեկտ իր էֆեկտն ունի: Բայց երբ փորձում ենք խորությամբ հայացք գցել իրողությունների վրա, ապա նավթի գնանկումը ձեռնտու է Հայաստանին և առանց որևէ հարաբերականության: Նավթի գնանկումը Հայաստանին ձեռնտու է միարժեք, աներկբա, որովհետև գերկախվածությունը, որ Հայաստանն ունի Ռուսաստանի տնտեսությունից, ՌԴ տնտեսական վիճակից, բացարձակապես զուրկ է բնական ու օբյեկտիվ հիմքից:
Կարդացեք նաև
Արամ Ամատունի
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում
Ոչ մի պարագայում չեմ կարող հասկանալ մի սին համեմատություն՝ թե ներկրող երկրի համար ներկրվող ապրանքի էժանացնումն է լավ երկրի տնտեսության, թե թանկացումը: Տնտեսագիտությոնից հեռու մարդուն էլ պարզ է, որ էներգակիրների գնի անկումը միանշանակ երկրի տնտեսության մրցունակությոնը զգալի կավելանա, տրանսպորտային ծախսերը ապրանքների գնի կազմում զգալի կկրճատվի: Այս բոլորը կիրականանա, եթե գազալցակայանների ձրիակեր պադգամավոր տերերը և Հայռուսարդգազի գերշահույթ ստացող տերերը շատ խիստ չխոչնդոտեն, որովհետև նրանց անձնական եկամուտները կպակասեն տարեկան միլիարդավոր դոլլարներով: Հեղուկ վառելիքի արժեքի երկու-երկուսուկես անգամ գնանկումը գնանկումը կբերի բնական գազի սպառման կտրուկ նվազման, ինչից հետևում է որ Երկրի արտաքին ծախսերը կնվազեն: Այս ամենի հետևեանքով, երկրի պետական բյուջեն այնքանով կավելանա, որքան արտաքին ներդրոմներ այս 25 տարվա մեջ չենք ստացել: Իհարկե այս բոլորից ֆինանսապես շատ խիստ վնասվելու է սերժ սարգսյանի անձնական եկամուտները…