Լրահոս
Օրվա լրահոսը

Անանիա Շիրակացի կրթահամալիրի տնօրեն. «Ես կտրուկ դեմ եմ, որ մեր դպրոցները դարձել են ընտրական տեղամասեր». «Հրապարակ»

Դեկտեմբեր 15,2015 10:36

Կարպիս Փաշոյանը վերջին երկու օրերին Ֆեյսբուքի հայկական տիրույթում ամենաքննարկվող անձանցից էր։ Երիտասարդ ուսուցչին հեռացրել են աշխատանքից հանրաքվեի ընթացքում ընտրակեղծիքների դեմ պայքարելու համար, համենայնդեպս, նախնական «վարկածը» սա է։

Մեր դպրոցական հաստատություններում շատ քիչ կարելի է հանդիպել քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող կադրերի։ Եվ պատմության ուսուցչին դպրոցից հեռացնելը որքան մեծ աղմուկ հանեց, նույնպիսի աղմուկով էլ քննարկվեց Անանիա Շիրակացու անվան ճեմարանում նրան աշխատանքի հրավիրելը։ Զրուցեցինք կրթահամալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյանի հետ, եւ պարզվեց, որ Կարպիս Փաշոյանին աշխատանքի հրավիրելը համալիրի սաների գաղափարն է եղել, որին ինքը դեմ չի եղել, անգամ ողջունել է:

– Պարոն  Ալիխանյան,  իսկ ինչպե՞ս եք գնահատում մեր դպրոցներում տնօրենների եւ ուսուցիչների «քաղաքական աշխատանքը» սահմանադրական հանրաքվեի ընթացքում։

– Ես կտրուկ դեմ եմ, որ մեր դպրոցները դարձել են ընտրական տեղամասեր, ես բառիս լայն իմաստով եմ ասում, խոսքը չի գնում արկղի մասին, արկղ կարելի է դնել, բայց ընտրական տեղամաս չդառնալ։ Ես ցավում եմ, շատ եմ ցավում, որ մեր դպրոցները, որ պետք է բարոյականության օրինակ ծառայեն, սրբության օրինակ դառնան, իրավունք չունեն դառնալ ընտրական տեղամասեր։ Ինչքան էլ ազնիվ անցնեն այդ ընտրությունները, միեւնույն է, ընտրությունը ընտրություն է մնում, դա քաղաքական ակցիա է։ Շատ

կտրուկ դատապարտում եմ բոլոր այդ երեւույթները։

Սիրան ՀՈՒՆԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031