Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ է պատժելու ԱՄՆ դեսպանատունը

Դեկտեմբեր 15,2015 10:10

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական հանրաքվեի հետ: Հայտարարությունն ընդհանուր առմամբ նորմալ հայտարարություն է, որն արտացոլում է բոլորիս մտահոգությունը հանրաքվեի ժամանակ տեղ գտած խախտումների, կեղծիքների եւ ընտրական հանցագործությունների հետ կապված:

Մի պարբերություն, սակայն, ինձ բավականին տարօրինակ թվաց. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգները աշխարհով մեկ պայքարում է կոռուպցիայի դեմ, դեկտեմբերի 6-ի հանրաքվեի անաչառ անցկացմանն ուղղակիորեն միջամտած անձանց մասին հրապարակումներում տեղ գտած տեղեկությունները կարող են նաեւ կիրառվել ԱՄՆ դեսպանատան կողմից՝ դեսպանության ծրագրերում ու միջոցառումներում մասնակիցների ներգրավումը դիտարկելիս»:

Նախ չգիտեմ, թե ո՞վ է Միացյալ Նահանգների վրա առաքելություն դրել պայքարելու ողջ աշխարհում կոռուպցիայի դեմ՝ մեսիականության դրսեւորումները, ում կողմից էլ դրանք ի հայտ գան՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, թե որեւէ այլ երկրի, ինձ առանձնապես դուր չեն գալիս, որովհետեւ ոչ մի պետություն այդ առումով կատարյալ չէ: Բայց դա՝ մի կողմ:

Պարզ չէ, թե ո՞ւմ նկատի ունի դեսպանատունը, երբ խոսք է գնում «հանրաքվեի անաչառ անցկացմանն ուղղակիորեն միջամտած անձանց» մասին: Իմ տպավորությամբ՝ նման «սեւ գործով» զբաղվել է մի քանի հազար մարդ: Նրանց մի մասին մենք պայմանականորեն անվանում ենք «թաղի խուժան», իսկ իրականում նրանք իշխանությունից մեծ կախում ունեցող մանր սեփականատերեր են, ինչպես նաեւ նրանց մոտ ժամանակ առ ժամանակ «մի փոր հացի փող աշխատող» գործազուրկներ. քաղաքացիների այդ կատեգորիան դժվար թե հայտ ներկայացնի՝ մասնակցելու ԱՄՆ դեսպանության ծրագրերին եւ միջոցառումներին:

Այլ հարց են դպրոցի տնօրեններն ու ուսուցիչները, որոնք «ավանդաբար» մասնակցում են ընտրակեղծիքներին: Նրանք երբեմն, հավանաբար, մասնակցում են ինչ-որ ծրագրերի եւ այդ առումով կարող են սպառնալիքի թիրախ դառնալ: Բայց այդ հազարավոր մարդիկ` «խուժանն» ու ուսուցիչները ներառյալ, ի վերջո, մի ամբողջ 20 տարի «յուղած» մեքենայի պտուտակներ են: Չգիտեմ՝ որքանով է ճիշտ նրանց «պատժելը»:

Մի հարց էլ կա՝ ո՞ր լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումները պետք է հիմք դառնան ԱՄՆ դեսպանության պատժամիջոցների համար: Եթե ես վաղը հրապարակեմ որեւէ մարդու լուսանկար եւ տակը գրեմ՝ «սրիկա» (հավանաբար, համարելով դա ժուռնալիստիկայի գագաթնակետ), արդյոք բավարա՞ր հիմք է ԱՄՆ դեսպանատան համար՝ այդ մարդուն «վիզա չտալու» կամ ինչ-ինչ ծրագրերից կտրելու:

Եվ վերջապես՝ Միացյալ Նահանգներն, իհարկե, Հայաստանի համար բարեկամ երկիր է: Բայց ոչ մի բարեկամ մեր փոխարեն մեր գործը չի անելու: Այնպես որ՝ այդ հայտարարություններից պետք չէ առանձնապես հրճվել:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (30)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Պարոն Աբրահամյան

    ԱՄՆ-ը ոչ թե ողջ աշխարհում կոռուպցիայի դեմ է պայքարում, այլ իր երկիր չի թողնում կառումպացվածների: Այլ խնդիր, որ դա անում է ընտրողաբար:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգները աշխարհով մեկ պայքարում է կոռուպցիայի դեմ…» Դեսպանատան հայտարարությունից

      Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2015/12/15/639430/

      © 1998 – 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից

  2. Արսեն says:

    Ամերիկայի դեսպանատունը պատժելու է ՁԵԶ՝ (Ա. Աբրահմանին) քանի որ դուք 100% պատասխանատու եք երկրում տեղի ունեցած ամեն ինչի համար։ …. https://www.aravot.am/2015/06/10/580228/ ….
    Թե կեղծված ընտրությունների համար՝ արդեն 97%-ով եք պատասխանատու?..))))…
    Թե պատասխանատու եք, բայց մնացած բոլորը ևս 100% պատասխանատու են..))).. հետևաբար՝ ոչ մեկին պատժել չի լինի..)))..
    Կեղծված ընտրություն՚ կա, 100% պատասխանատուն՝ կա։ Եվ սկսվում է բոլոր պատասխանատուների հավերժական երգը՝ «իսկ ով է իրավասու պատժելու»?..)))..
    Եվ պետք չի ասել, որ կեղծիքներին մասնակցել են շատերը…))).. Հնարավոր է՝ բայց նրանցից ոչ մեկը 100% պատասխանատու չէ… 100%՝ միայն դուք եք…)))…
    Այնպես որ՝ ստանձնեք ձեր 100% պատասխանատվությությունը… Տղամարդավարի։
    Դիմեք ԱՄՆ դեսպանատուն և ասեք. «Դուք պատրաստվում եք կեղծված ընտրությունների համար ինչ-որ մեկին պատժել? Ես եմ 100% դրա համար պատասխանատու, Ասեք տենամ, ետ ինչ եք ասում? Ու ով ա ձեզ ասե, որ դուք վապշե, կարաք ինչ-որ մեկին պատժեք? Հլա ձեզ նայեք, արա։ Խի դուք պատժող եք?» ..))))…

  3. Armen says:

    Հարգելի Արամ ,

    Այդքան ժամանակ քաղաքականության մեջ եք ու չեք հասկացել, որ ԱՄՆ Հայաստանի բարեկամ երկիր չէ, հետո ինչ է նշանակում մի երկիր բարեկամ է: Բարեկամներ կարող են մարդիկ լինել, բայց ոչ պետությունները: Դուք շատ եք սիրում պատեհ կամ անպատեհ ռուսներին կամ սովոտին քննադատել, ասեմ Ձեր այդ բարեկամ մտածելակերպը այդ ժամանակներից է մնացել 😉 :
    ԱՄՆ ոչ մի պետության հետ էլ բարեկամական հարաբերության մեջ չի գտնվում, ինչ մնում է Հայաստանի հետ լիներ : Ասածս հիմնավորեմ: բարեկամ պետությունը երբեք մյուս պետության ղեկավարությունը չի շպիոնաժ անում ինչպես օրինակ ամերիկաի գաղտնի ծառայությունները Գերմանիայի կանցլերի ու կառավարության մյուս անդամների հեռախոսազրույցները ու սմս ները գաղտնալսել էին: նմանատիպ շատ օրինակներ կարելի է բերել:

  4. Atshak says:

    հետաքրիքր կլիներ կարդալ ձեր ու ձեր ենթակաների մեկնաբանությունները, եթե այս հայտարարությունը աներ Ռուսաստանի դեսպանը
    վստահ եմ, որ կհշոտեիք և Ռուսաստանին և անձամբ Պուտինին

    • Արսեն says:

      Դա արդեն՝ ֆանտաստիկայի ժանրից է։ Որ Ռուսաստանը՝ հայտարարություն անի, որ կեղծված հանրքվեի համար պատժամիջոցներ կկիրառի?…))))… Ոռւսաստանը՝ ինչ-որ մեկին պատժի, որ հաշվի չեն առել ընտրողի կամքը?…)))… Ուզում ես՝ ՒՄՊԵՐԻԱՆ քանդվի? …)))… Ռուսաստանը՝ Սերժին կպատժեր, եթե հանկարծ ինչ-որ ընտրությունում ընտրողների կամքը հաշվի առնվեր։ Չես տեսնում, որ բոլոր «Մաքսային» դիտորդները՝ հիացած են հանրաքվեով…)))… Ոչ մի կեղծիք չի եղել, բացահայտ և «մաքսայինին» հոգեհարազատ դիկտատուրա է, էլ ինչ՝ պատժամիջոց…)))…
      Այլ բան է, եթե հանկարծ Սերժը համարձակվեր ասել «Են սհաթը, երբ ռուսի են օրհնած, են բանը մտավ՝ ոնց-որ, ենքան էլ օհնյալ չի» …)))… Այ էդ ժամանակ՝ կլինի Ռուսական պատժամիջոցներ, եղբայրական ռմբակոծումների տեսքով…
      Բայց և իշխանություը և «ընդդիմությունը» իրար հետ կռվում են, թե ով է ավելի լավ կարող է այնպես անել, որ «մտածը» հանկարծ դուրս չգա…)))… էլ ինչ պատժամիջոց?..)))…

    • Հ.Շ. says:

      չէ… այս տեսակի, այս ոճի ինքնահաւանութիւնը, ինքնահաճ arrogance-ը, ամբողջ աշխարհի մէջ միայն ու բացառապէս վերապահված է ԱՄՆ-ին

      • Artur says:

        Իսկ ինչու է այդ դեպքում Ձեր Կանադան կապկում ԱՄՆ ի ամեն ինչը հարյուր տոկոսով, պարոն Հայդուկ:

        • Հ.Շ. says:

          ճիշդ ես, երբեմն այդպէս է, կամ գոնէ՝այդպէս է թվում, Արթուր ջան

          սակայն իսկապէս էական տարբերութիւններ կան

          իսկ որպէս անմիջական ցայտուն օրինակ՝ Գանատան որոշեց քաշվիլ Սուրիոյ մէջ ԱՄՆ-ի մղած զինվորական գործողութիւններից, այդ ճակատի վրայ իր աջակցութիւնը տեղադրելով միայն մարդասիրական մակարդակի վրայ

          մէկ օրինակ է միայն ասիկա

          ուրիշ յատկանշական օրինակ մը՝ Գանատան շատոնց է որ «ճանչցած» է Հայոց Ցեղասպանուլիւնը. ԱՄՆ-ն, ոչ. հակառակ որ տեսնում է Թուրքիոյ… ամէն ինչն ալ…

          եւայլն.

          • Հ.Շ. says:

            միեւնոյն ցամաքամասին՝ միակ երկու երկիրներն են,
            սահմանը տունէս մի ժամ անդին է,
            սակայն խորունկ տարբերութիւններ կան

            դեռ ա՛լ աւելի,
            երբ ապրում ես իւրայատուկ Քեպեք նահանգում

  5. Հ.Շ. says:

    ԱՄՆ-ի կառավարութիւնը իր երկրին մէջ թող ինչ որ կ’ուզէ, յաջողութիւն իրեն

    սակայն իր երկիրը շատ աւելի վատ վիճակի մէջ է, քան թէ Հայաստանը. եւ անհամեմատօրէն աւելի մութ ապագայով.

    ԱՄՆ-ն հեղինակութեան նշոյլը չունի, ոչ օրինական ոչ բարոյական, որեւէ այլ երկրի որեւէ դաս տալու

    սակայն երբ որ մեզմէ ոմանք անվերջ կ’երթան անոր փեշերը լիզելու – ուրիշ բան չասելու համար -, զարմանալի չէ որ այսպիսի վարկաբեկիչ ազդարարութիւններ լսենք

    որմէ ապահովաբար հրճվողներ ալ կան մեր մէջ

    ցաւալի է

    • Արսեն says:

      Կւսիլյովին տվիր-անցար..))))… Փաստորեն դու ապրելով Կանադայում, գիտես որ Ամերիկան շատ վատ վիճակի մեջ է, քան թէ Հայաստանը. եւ անհամեմատօրէն աւելի մութ ապագայով…)))… Որեմն տեղեկացնեմ… եթե Ամերիկային սպասվում է շատ մութ ապագա՝ ապա Կանադայի, նրա անմիջական հարևանի ապագան ևս՝ պայծառ լինել չի
      կարող։ Միևնույն ժամանակ՝ դու գիտես գոնե մի երկիր, որին լուսավոր ապագա է սպասվում (Հայաստանը)։ Բա, արագ՝ քեզ գցիր առաջին ինքնաթիռը և ընդմիշտ՝ դեպի Հայաստան։ Ւնչի ես սպասում? Որ Ամերիկան փլուզվի, դու էլ մնաս փլատակների տակ? Դու հո մազոխիստ չես?..))))…
      Ւսկ ընդհանրապես, դու խոսում ես նախկին Սովետական Մարդկանց հետ…)))… Սովետական մարդը՝ իր գոյության ամբողջ ընթացքում լսել է, որ «Ամերիկան փլվում է, նրա ապագան շատ մութ է»…))))… Դու 2015 թվին, ոնց որ սովետական ռադիո լինես…))))… Որիշ հեքիաթ մտածի… էդ հիմարությամբ Հայաստանի բնակիչներին՝ չես խաբի…

      • Հ.Շ. says:

        բաւարար չափով ծանօթ եմ երկու, ոչ թէ երկիրներուն, այլ իրականութիւններուն, իրաւունքը ունենալու համար իմ կարծիքս յայտնելու, եթէ թոյլ կու տաս անշուշտ

        մինչ, այդ սովետական մարդկանց պարագային որոնց ակնարկում ես, վստահաբար ինծի չափ ծանօթ չեն գոնէ ԱՄՆ-ին, իսկ Հայաստանին ալ նայում են տարբեր ակնոցով

        այս պահին, տակաւին հարկադրված եմ ապրելու ուրիշ երկիր, որովհետեւ այդ միջոցաւ, աւելի օգտակար եմ Հայաստանին եւ Արցախին, քան թէ եթէ տեղափոխվին այդտեղ

        ի տարբերութիւն այնտեղէն փախչողներից մի մասին, որոնք վարկեան առաջ անհետանում են, որպէս հայ, օտարութեան մէջ, տառապում են ստորակայութեան բարդոյթից, եւ դեռ հեռվից թքում են Մայր Հայրենիքի վրայ, ջանալ արդարացնելու համար իրենց հապճեպ դասալքութիւնը

        ես իմ դիրքիս վրայ եմ, պահում եմ եւ պայքարս մղում եմ, սկիզբից այսօր.
        ինչպէս իրենց ազգային ինքնութեան գիտակից – եւ անով հպարտ – շատ մը Սփիւռքահայերը

        մինչ ուրիշներ փաստօրէն իրենց ծննդեան տարրական պարտաւորութիւնից փախչում են, արագ արագ (pour un oui ou pour un non, ինչպէս որ կ’ասեն քո անկիւնդ…)

        • Հ.Շ. says:

          իսկ քանի որ խելքը գլուխը մարդիկ ալ կան Համացանցի այս անկիւնը, եթէ լուսաբանելու կարիքը կայ, ասեմ որ Արեւմուտքի քայքայման ընթացքը որու կ’ակնարկեմ նիւթական իմաստով չէ, այլ մարդկային որակի տեսակէտից

          ասի ըսած, անշուշտ մարդ ազատ է որոշելու որ նիւթականը աւելի կարեւոր է, քան թէ բարոյականը, հոգեկանը, մարդկայինը

  6. Հ.Շ. says:

    «Միացյալ Նահանգներն, իհարկե, Հայաստանի համար բարեկամ երկիր է »

    պարզ է թէ այս նախադասութիւնը ծաղրական է

    (ի տարբերութիւն իրենք զիրենք շա՜տ լուրջի առնող այլազան հրապարակագիրների, այս Խմբագիրը սրամիտ է)

    • Արսեն says:

      Դրա հետ համաձայն եմ, բարեկամ կամ չարեկամ երկրներ չեն լինում, բոլոր երկրները՝ հետապնդում են իրենց շահերը, ապահովվում են իրենց անվտանգությունը՝ ըստ աշխարհի մասին ունեցած՝ իրենց պատկերացումների և տնտեսական հնարավորությունների։
      Հարցը այն է՝ անձամբ դու, գտնում ես, որ կարելի է հանրաքվե կեղծել թե ոչ?
      Եթե գտնում ես, որ կարելի է կեղծել..)))… ուրեմն՝ այս հարցում՝ Ամերիկան քո թշնամին է…))…

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Ես իսկապես կարծում եմ, որ ԱՄՆ մեզ բարեկամ երկիր է

      • Արսեն says:

        Չեիք հրապարակի «բարեկամ» և «չարեկամ» երկրների ամբողջական ցուցակները?…)))…

      • Հ.Շ. says:

        բաւարար չափով ծանօթ եմ երկու, ոչ թէ երկիրներուն, այլ իրականութիւններուն, իրաւունքը ունենալու համար իմ կարծիքս յայտնելու, եթէ թոյլ կու տաս անշուշտ

        մինչ, այդ սովետական մարդկանց պարագային որոնց ակնարկում ես, վստահաբար ինծի չափ ծանօթ չեն գոնէ ԱՄՆ-ին, իսկ Հայաստանին ալ նայում են տարբեր ակնոցով

        այս պահին, տակաւին հարկադրված եմ ապրելու ուրիշ երկիր, որովհետեւ այդ միջոցաւ, աւելի օգտակար եմ Հայաստանին եւ Արցախին, քան թէ եթէ տեղափոխվին այդտեղ

        ի տարբերութիւն այնտեղէն փախչողներից մի մասին, որ վարկեան առաջ անհետանում են, որպէս հայ, օտարութեան մէջ, եւ դեռ հեռվից թքում են Մայր Հայրենիքի վրայ, արդարացնելու համար իրենց դասալքութիւնը

        ես իմ դիրքիս վրայ եմ, պահում եմ եւ պայքարս մղում եմ, սկիզբից այսօր. ինչպէս իրենց ազգային ինքնութեան գիտակից – եւ անով հպարտ – շատ մը Սփիւռքահայերը

        • Արսեն says:

          Փաստորեն, ամբողջ հոգով ձգտում ես Հայաստան, բայց մի երկրում, որը հեսա-հեսա կքանդվի՝ ավելի օգտակար ես Հայաստանին, քանց թե Հայաստանում՝ որին սպասվում է երջանիկ ապագա…))))… Կարելի ասել՝ քո անձը և անվտանգությունը զոհաբերելով, մնում ես քայքայվող երկրում, որպեսզի քայքայվող երկրից ավելի օգտակար լինես ծաղկող երկրին…))))… Ասածիդ հավատացիր?…)))…
          «Հայրենիքի» կոնցեպտը՝ ինձ անծանոթ է, ես հասկանում եմ միայն՝ թե ինչ է պետությունը։ Իսկ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ վրա, թքում եմ թե հեռվից, թե միջից (չնայած՝ գորտի երեսին ինչքան էլ թքես, մեկ է ասելու է, որ անձրև է գալիս..)))..)։ Թքել եմ նաև Հեռանալուց՝ այն ժամանակ Ջվարթնոց օդանավակայանում, որովհետև այդ երկրում կեղծվում են բոլոր ընտրոտրությունները… Եվ շարունակելու եմ թքել, ցանկացած երկրի վրա, որտեղ, կեղծվում են ընտրությունները…
          Ւսկ հիմա ասա հետևյալ ֆրազներից մեկը…))))…
          1. ՀՀ-ում չեն կեղծվում ընտրությունները՝ թքելու իրավունք չունես։
          2. Լավ են արվում կեղծվում են, քեզ ինչ? Թքելու իրավունք չունես։
          3.Թքես-չթքես դա քո երիրը չի, երկիրը այնտեղ ապրողներինն է (դա Ա. Աբրահամյանի տարբերակն է…))))… ըստ այդ տարբերակի՝ քոնն էլ չի «Հայրենիք» լացես, թե չլացես..))))…)
          4. Քո տարբերակը։
          5. Լռություն (ամենախելոքը ինչ կարող ես անել՝ հիմարությունդ թաքցնելու համար…)))..)։

          P.S Ես, ընդհամենը ցանկանում եմ, որ դու մի քանի տարի ապրես և աշխատես Հայաստանում՝ տեղում քո աշխատած փողով։ Փտող Կանադայից հետդ փող մի տար։ Փողը աշխատի՝ տեղում։ Տեսնեմ ինչ ես երգելու 3 տարի հետո…)))..

          • Հ.Շ. says:

            Սփիւռքից Հայաստան տեղափոխված բազմաթիւ անձեր կան, հայրենադարձ հայեր, որոնք 25 տարիներէ ի վեր այդտեղ են, սոսկալի դժվարութիւններ քաշած են ու անոնցմէ ոմանք տակաւին գործ չունեն, սակայն անոնցմէ ոչ մէկը, նոյնիսկ երբ որ քննադատէ Հայաստանի Հանրապետութիւնը, կարգ մը տեղացիների – քո նման – ծայրահեղ մաղձով, ատելութեամբ եւ թոյնով չեն արտայատվիր, Մայր Հայրենիքի դէմ

            կան նոյնիսկ արդի հայրենադարձեր որոնք ստիպվեցան ետ մեկնիլ, սակայն անոնք ալ կը շարունակեն յարգանքով խօսիլ Մայր Հայրենիքի մասին

            քեզմէ զատ ոչ մէկին չես կարող վնասել այս կեցվածքով

      • Հ.Շ. says:

        ուրեմն սխալվում ես, սիրելի Արամ

        բացի եթէ ստիպված ես այդպէս գրելու…
        (ինչ որ, ներկայ պայմաններում, հասկանալի է,
        եւ քո պարագային, չեմ այպաներ)

        • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

          Դե, եթե ստիպված լինեի, մնացած ամբողջ հոդվածում նրանց հայտարարության նկատմամբ վերոպահ վերաբերմունք չէի ցուցաբերի:

          • Հ.Շ. says:

            լաւ ուրեմն, Արամ ջան

            այս կէտին վրայ, իրապէս պիտի ուզէի, պիտի խորապէս նախընտրէի որ դուն ճիշդ ըլլաս եւ ես սխալ

            սակայն ափսոս, բացայտ է որ այդպէս չէ

            ԱՄՆ-ն Թուրքիոյ ամենամտերիմ ու սերտ դաշնակիցն է, իրարու կապված են անքակտելի կապերով. հիմնված անշուշտ զուտ շահերի, «պետական բանականութեան» վրայ

            ուրեմն, բացի եթէ Թուրքիան ալ բարեկամ երկիր պիտի սեպենք (կայ, այդպիսի տեսակէտ, հայութեան մէջ…), անհնար է որ ԱՄՆ-ն մեր բարեկամը լինի

            լաւ կ’ըլլայ համակերպիլ այս մնայուն յուսախաբութեան, որպէսզի աւելորդ ժամանակ չկորսնցնենք, աւելորդ ջանքեր չթափենք, եւ ընենք ինչ որ կարող ենք անել, եղածով

          • Մարգար Մախսուդյան says:

            Ճիշտն ասած՝ վերապահ վերաբերմունք ես էլ ունեմ ԱՄՆ դեսպանատան հայտարարության առիթով, սակայն այն պատճառով, որ այդպիսի այլանդակ և փաստորեն հանցաքվեին նման մեղմ ձևով են արձագանքել:
            Տես՝ https://www.aravot.am/2015/12/15/639755/
            /Մեզ մոտ քվեարկության պատկերը նման է Ուգանդայում և Ռուսաստանում անցկացվածներին /
            Մենք փաստորեն գտնվում ենք Ռուսաստանի Խանության ազդեցության գոտում և այնտեղից զանազան դիտորդական հանցախմբերի միջոցով շարունակ ստանում ենք քյառթուիզմի ամրապնդման ուղերձներ, և այդ առումով դրանց գնահատականները ոչ թե մակերեսային են կամ իմիջիայլոց, այլ խիստ նպատակային: Որևէ իրավական սուբյեկտ, որը դուրս կգա նրանց ճիրաններից, կվտանգի իրենց անիմաստ ու ժամանակավրեպ, սեփական բնակչության դժբախտությունն ՛երաշխավորող իշխանակության ԿԳԲ-ական համակարգը:
            Այս առումով այս քաղաքական հսկայական աղբանոցի և արևմտյան համակարգի միջև համեմատություն տանելը պարզապես անմեղսունակություն է, եթե իհարկե դա չի արվում ԿԳԲ-ի գործակալի կողմից:

  7. Samvel Jeshmaridian, PhD says:

    բարեկամս, դուք պարզապես չեք հասկանում “բարեկամ երկիր” տերմինը՝ քաղաքականության մեջ:

  8. Atshak says:

    այս հայտարարությունները, որոնք արվում են Հայաստանի դեմ, ընդամնեը վկայում են, որ Հայաստանը լիովին օկուպացված չէ, ինչպես Եվրոպան, ու դրա համար էլ Տիզբոնից “ահաբեկում են”

  9. Հ.Շ. says:

    “ԿԳԲ-ի գործակալ”

    I’m busted !
    lol

    իսկ ե՞րբ արդեօք պիտի բացայայտվին CIA-ի իսկական գործակալները Հայաստանում…

    Մարգար, եթէ Հայաստանում որեւէ ընրությունների արդիւնքները ԱՄՆ-ի գործին գայ, որքան որ ալ խախտումներ տեղի ունեցած ըլլան, cover-upի առաջին գիծին վրայ՝ իրենք կ’ըլլան

    յետոյ, լաւ տեսանք թէ անոնք ինչպէս գնացին եւ հոյակա՜պ Ժողովրդավարութիւն ցանեցին, արաբական երկիրներում

    նոյն տեսանկիւնից, դու երբեք լսե՞լ ես որ անոնք որեւէ ազդարարութիւն տան, ըսենք, Սաուտական Արաբիային. ուր, ի միջի այլոց, հարիւրէ աւելի պետական գլխատումներ տեղի կ’ունենան, ամէն տարի.

    • Մարգար Մախսուդյան says:

      1.Գործք գործակալաց
      Երբ այս՝ Տզրուկաշենի վերածված երկրում ԱԱԾ-ն կարող է
      *մեկուկես տարի շարունակ մեծ ուժեր զբաղեցնել նախագահի պոտենցիալ թեկնածու Վարդան Օսկանյանից Civilnet-աշխատակիցներին ՛՛պաշտպանելու՛՛ նպատակով, ընդ որում՝ ապարդյուն,այն էլ՝ երբ որևէ բողոք չկա,
      *թույլ տալ, որ թուրքական հայտնի ՛՛Գորշ գայլեր՛՛ կազմակերպության բացահայտ անդամները խմբերով ներթափանցեն երկիր և լուսանկարվեն երկրի գործող վարչապետի հետ,
      *թույլ տալ, չեմ բացառում նաև նախաձեռնել՝ քաղաքացիական դիրքորոշում հայտնող ազատամարտիկ-վետերաններին ենթարկել համակարգված ու անպատիժ բռնությունների և ազատազրկման
      *անգործության մատնվել և չքմեղանալ, իսկ երբեմն նաև հանցագործների կողմն անցնել, երբ պղծվում է ժողովրդի կամարտահայման հանրաքվեն, այն դեպքում, երբ շարքային քաղաքացիները տարատեսակ հանացագործությունների մասին հարյուրավոր փաստեր են հավաքել և հաղորդումներ տվել և այլն, ապա՝
      այն երկրները, որոնք չեն ՛՛ալարի՛՛, այստեղ կունենան անպատիժ գաղտնի և բացահայտ վխտացող գործակալներ:
      2.cover-upի առաջին գիծին վրայ անոնք են, որոնք առաջինը կշնորհավորեն որևէ պղծված ընտրություն, այդ տեսակետից Ռուսաստանը մրցակից չունի, կարող եք չկասկածել:
      3.Յաղագս արաբական գարունքաց
      Արաբական մի շարք երկրների ժողովրդավարացումը թեժ, ցավոտ ու արյունոտ է ստացվում ո՛չ թե այն պատճառով, որ ԱՄՆ-ը որոշեց, այլ այն, որ տասնամյակներ շարունակ այդ երկրների ՛՛ժողովրդի հայրերը՛՛ իրենց անձը փառաբանելով, այդ ժողովրդի մայրերը ՛՛կլացուցեին՛՛, և չնայած ցնցումներին, այդ ժողովուրդները լավ շանս ունեն նորմալ երկիր ունենալու: /Թունիս, հիմա արդեն Լիբիա, Եգիպտոս, վաղն էլ՝ հնարավոր է Սիրիա:/ Դուք մեր դարդը լացեք, որ առանց մեծ ցնցումների արյունաքամ ենք լինում, վիճակագրական տվյալներն էլ՝ ձեզ նվեր…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031