Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«6 ժամ չեմ իմացել՝ ուր եմ եղել». Կանաչ տանկով ակտիվիստին առեւանգել էին (Տեսանյութ)

Դեկտեմբեր 14,2015 22:21

«Հակահարված» խմբի անդամ, վերջին օրերին քաղաքում կանաչ տանկով շրջող Արտակ Գեւորգյանն այլեւս չի ցանկանում մեկնաբանել ակցիան: Մեր հարցին՝ ի՞նչ նպատակ ունեիք, ի՞նչ էիք փորձում հասկացնել ուժային կառույցներին, այդ տարածքներում տանկով շրջելով, ակտիվիստն ասաց. «Չեմ մեկնաբանում, ոչինչ չունեմ ասելու: Իշխանությանն ասելու բան չունեի, ուղղակի տանկ ունեի՝ քշում էի»:

Արտակ Գեւորգյանի պատմելով, ակցիայից հետո իրեն առեւանգել են քաղաքացիական հագուստով անձինք, որոնք ներկայացել են ԱԱԾ-ական. «Չգիտեմ՝ ովքեր էին, ինչի համար, մի վեց ժամ հետո, ասացին, որ ԱԱԾ-ից են: Վեց ժամ չեմ իմացել՝ ուր եմ եղել:  Հարցնում էին՝ ո՞րն է իմաստը, որ քո տանկը խփել ու կոտրել ես մեր գլխավոր մուտքին: Ես էլ ասացի՝ տենց էի ուզում, իշխանությունների դեմ ակցիա եմ արել, չե՞մ կարող»:

Մեր հարցին՝ հնարավո՞ր է առաջիկայում նոր շրջագայություններ լինեն, ակտիվիստն  ասաց. «Տանկով չգիտեմ, բայց ակցիաները չեն դադարելու, որովհետեւ ոչ մի բան չի կարող  խոչընդոտել, որ ակցիա չանեմ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    վեց ժամ չես իմացել թէ ո՞ւր ես եղել

    վայ, էդ ինչ լաւ բան ես ծխել, տղա…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031