Այն, որ պետական պահպանության օբյեկտների մոտ մինչև այժմ ՀՀ ոստիկանությունն իրականացնում է ուժեղացված ծառայություն, ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյան բնական է համարում՝ նշելով, որ հանրային միջոցառումները շարունակվում են, և ԱԱԾ-ն պատշաճ ժամկետներում տեղեկություններ կհաղորդի:
Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբավորման վերաբերյալ՝ հանրության կասկածների և այդ գործողությունները շոու բնութագրելու մասին պարոն Պողոսյանն ասաց. «Դեռ առիթներ կունենան հասկանալու, թե ինչ լուրջ աղետ է կանխարգելվել: Կասկածելին այն էր, որ հայտնվեցին մի քանի վայ մասնագետներ՝ նախկինում այս կամ այն պաշտոնը զբաղեցրած և մեղմ ասած սկսեցին վայրահաչոցները: Ամոթ բոլորին և փառք ու պատիվ այն տղաներին, որոնք բարեհաջող վնասազերծեցին այդ հանցավոր խումբը»:
Հարցին՝ ինչպես Գորիկ Հակոբյանը՝ ինքն է՞լ է այն համարում հրեշավոր վտանգների կանխում, պարոն Պողոսյանը պատասխանեց. «Մի խումբ է վնասազերծվել, որը լուրջ հանցագործություն էր նախատեսել՝ առանձնապես ծանր»: Հարցին՝ լուրջ հանցագործություն, այսինքն՝ ծրագրել էին հարուստ պաշտոնյաների տներ թալանե՞լ, թե՞ ահաբեկչություն, ինչպես ներկայացվեց, Հունան Պողոսյանը պատասխանեց. «Գողություն անողները ռազմամթերքի նման կուտակումներ չեն անում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև