Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր Հայաստանը» նախաձեռնությունը հանձնեց երիտասարդներին

Դեկտեմբեր 14,2015 19:39

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը պայքարի բովանդակային հատվածը հանձնում է երիտասարդությանը: Այսօր Ազատության հրապարակում անցկացված տեղեկատվական հավաքին «Նոր Հայաստան» ճակատի անդամ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց. «Թե ինչպես պետք է հանրահավաքը սկսել, ովքեր սկսեն ու ավարտեն, այդ հանգամանքը և հրապարակում ինչպիսի միջոցառումներ անցկացնելը, որ վերջապես Ազատության հրապարակը շնչի ինչպես ազատության օազիս, հանձնում ենք երիտասարդությանը»:

Դառնալով սահմանային լարվածությանը պարոն Սեֆիլյանն ասաց, որ այդ հարձակումներն ուղղված են բացառապես Հայոց բանակին ու վստահեցրեց. «Սա շարունակվելու է այնքան, քանի դեռ Սերժ Սարգսյանը, Բաղրամյան 26-ում նստելով, շարունակելու է չկառավարել այս երկիրը: Քանի դեռ Սերժ Սարգսյանն է բազմած Բաղրամյան 26-ում, անդառնալի կորուստներ ենք ունենալու: Եվ մեր ժողովուրդը պետք է գիտակցի, որ ուժերը պետք է մեկտեղել օր առաջ ձերբազատվելու այս ռեժիմից»: Պարոն Սեֆիլյանը հայտարարեց, թե ի տարբերություն քսանամյա ավանդական ընդդիմության, չեն եզրափակելու իրենց հանրահավաքային պայքարը այն հայտնի ամփոփումով, թե իբր մենք արեցինք, ժողովուրդը չեկավ: Ըստ Սեֆիլյանի՝ եթե այսօր իրենց մոտ պետք եղածի չափով չի ստացվում համապատասխան մոբիլիզացիա առաջացնել, ուրեմն իրենց մարտավարության մեջ կան խութեր: Բայց երբեք չեն դադարեցնելու, և մոբիլիզացիայի բանալին գտնելու են:

Դիտարկմանը՝ ի հեճուկս բողոքների և բազում ընտրախախտումների դեպքերի՝ ԿԸՀ-ն երեկ հայտարարեց հանրաքվեի վերջնական արդյունքները՝ անփոփոխ թողնելով դրանք, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանն արձագանքեց. «Աշխարհում որևէ տեղ չի տեսնվել, որ երկու ամսում Սահմանադրություն փոխվի: Առաջիկա շրջանում մեր հիմնական խնդիրն է լինելու  ապալեգիտիմացումը, իսկ ԿԸՀ այս որոշումը օգնելու է ժողովրդին»: Անդրադառնալով հանրաքվեի վերաբերյալ՝ ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարությանը՝ պարոն Չուգասզյանը նկատեց, հայտարարության տեքստում խոսվում է այն մասին, որ շարունակում են հետևել հանրաքվեից հետո ստեղծված իրավիճակին: Ըստ պարոն Չուգասզյանի՝ միջազգային կառույցները՝ ի դեմս ԱՄՆ դեսպանատան, պնդում են, որ այդ գործընթացն ավարտված չէ: Եվ ամենևին էլ այնպես չէ, որ ռեժիմը կուլ տվեց ևս մեկ քվեարկություն, քանի որ նոր զարգացումներ են սպասվում: Գարեգին Չուգասզյանը հայտարարեց, որ նոր սահմանադրությունն ուժի մեջ է մտնելու մյուս տարվա կեսերից, և գործող սահմանադրության համաձայն՝ կա արտահերթ ընտրությունների քաղաքական պահանջ, որը հենց սկզբից «Նոր Հայաստանն» ասել է: Դառնալով ընտրակեղծիքներին՝ պարոն Չուգասզյանը հայտարարեց, թե դրանք կատարվել են մեկ կենտրոնից, ոչ թե այս կամ այն քաղաքացին արջի ծառայություն է մատուցել ռեժիմին: Օգտագործվել է ողջ վարչական ռեսուրսը:

Պարոն Չուգասզյանը տեղեկացրեց, որ «Նոր Հայաստանը» տեղեկատվական հավաքներ է անցկացնելու ոչ միայն Երևանի, այլև մարզերի բնակիչների հետ և փորձելու են քննարկել ստեղծված իրավիճակը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ռազմաճակատի դէպքերը, ուղղակիօրէն, պատճառային կապ ունին Երեւանի «յեղափոխական» ցոյցերի հետ

    թշնամին կարծում է որ ներքնապէս տկար ենք, անկայուն ենք,
    եւ հետեւաբար՝ խփում է

    այս է պարզ իրականութիւնը

    ամէն մարդ ըստ այնմ թող ապրի իր խղճին հետ

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031